Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հեզություն, 16 Մարտ

    Նա առաջնորդում է ՀեզաՀոգիներին իրավունքի մեջ և սովորեցնում է ՀեզաՀոգիներին իր ճանապարՀը։ Սաղմոս 25. 9:ԱԴ 82.1

    Դւք պետք է մի շատ կարևոր ղաս սովորեք այն մասին, թե ինչ է նշանակում լինել մարդ ըստ Աստծո։ Դա նշանակում է լինել Հի— սուսի նման՝ հեզ ու սրտով խոնարհ, ուրիշի շահերը սեփական շահերից ավելի կարևորող։ Սա պետք է իրողություն փնի ձեր առօրյա կյանքում՝ ի ցույց այն բանի, որ ղասերից փախչող կամ բթամիտ աշակերտ չեք եղել Քրիստոսի դպրոցում։ԱԴ 82.2

    Եսասիրության համար տեղ չկա այն սրտում, որում բնակվում է Քրիստոսը, սակայն եթե եսասիրությանը տեղ տրվի, այն դուրս կմղի մնացած ա— մեն բան։ Եսասիրությունը կդրդի ձեզ հետևելու ավելի շատ ցանկություններին, քան պարտականություններին, անդադար խորհելու սեփական անձի մասին՝ բավարարելով ու գոհացնելով սեփական շահերը, ուրիշներին ծառայելու փոխարեն։ Առաջին հերթին կմտածեք ձեր ցանկությունների և հաճույքների մասին։ ճշմարիտ երջանկությունը սեփական բաղձանքներին տրվելու կամ ինքնագոհացման մեջ չէ, այլ Քրիստոսից սովորելու մեջ։ Նը— րանք, ովքեր ապավինում են իրենց իմաստությանն ու իրենց ճանապարհներով քայլում, անվերջ տրտնջում ու դժգոհում են, որովհետև եսասիրության բեռը չափազանց ծանր է։ԱԴ 82.3

    Հիսուսը սիրում է երիտասարդներին և փափագում է, որ ունենան այն խաղաղությունը, որը միայն Ինքը կարող է տալ։ Նա պատվիրում է, որ Իրենից հեզություն և խոնարհություն սովորեն։ Այս թանկագին շնորհները հազվադեպ կարելի է գտնել ժամանակակից երիտասարդների մոտ, անգամ նրանց մոտ, ովքեր իրենց քրիստոնյա են անվանում։ Իրենց սեփական ճանապարհներն ուղիղ են թվում նրանց։ Կրելով Քրիստոսի անունը՝ նրանք չեն յուրացնում Նրա բնավորությունը, այդ իսկ պատճառով անհաղորդ են մնում այն ուրախությանն ու խաղաղությանը, որ պարգևում է Քրիստոսին ծառայելը։ԱԴ 82.4

    Ընտանիքում ցուցաբերած Քրիստոսի հեզությունը կերջանկացնի յուրաքանչյուր անդամի։ Այն վիճաբանություն չի առաջացնի, թույլ չի տա զայրացած պատասխան տալ, այլ կմեղմացնի գրգռվածությունը և բոլորին խաղաղեցնnղ հանդարտ մթնոլորտ կստեղծի։ Հեզության շնորհիվ երկրային ընտանիքները դառնում են վերին մեծ ընտանիքի մի մասը։ԱԴ 82.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents