Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մեր անվերջ արաունջները վերածում է փաոարանության, 19 Ապրիւ

    Թող գոՀանան Sիրnջիg Նրա ողորմության Համար, և Նրա Հրաշքների Համար, որ արեg մարդկանg որդիներին։ Uաղմոս 107. 8:ԱԴ 117.1

    Մենք երկինք ենք գնում, ու պիտի ցույց տանք մեր հավատի գրավիչ կողմը։ Չպետք է նմանվենք անդամալույծ սգավորների, որ տնքում ու գանգատվում են դեպի հայրական տուն ուղևորվելու ողջ ընթացքում։ԱԴ 117.2

    Անվերջ տրտնջացող քրիստոնյաները, որոնք կարծես մեղք են համարում երջանկությունն ու զվարթ տեսք ունենալը, զուրկ են կրոնին իսկապես բնորոշ առանձնահատկություններից։ Նրանք, ում համար բնության սքանչելի պատկերները անկենդան նկարներ են, ովքեր գեղեցիկ ծաղիկները հավաքելու փոխարեն նայում են թոշնած տերևներին, ովքեր տխրախառն հաճույք են ստանում բնության աշխարհի մելամաղձոտ տեսարաններից, ովքեր ոչ մի գեղեցկություն չեն տեսնում կանաչազարդ հովիտների և լեռ— ների մեջ, ովքեր չեն լսում բնության բերկրալի ձայնը, .. .Քրիստոսում չեն։ԱԴ 117.3

    Եկեք փոխենք իրավիճակը։ ...Փորձեք հաշվել ձեր բոլոր օրհություն— ները։ Դուք այնքան քիչ եք մտորել նրանց մասին, և նրանք այնքան անընդմեջ են եղել, որ երբ անհաջողութուն կամ նեղություն եք ունենում, վշտանում եք և մտածում, որ Աստված անարդար է։ Դուք չեք էլ հիշում այն մասին, թե որքան հազվադեպ եք արտահայտել ձեր երախտապարտությունը Աստծո բոլոր օրհնությունների դիմաց։ Դուք չեք արժանացել դրանց, սակայն քանի որ նրանք օրեցօր և տարեցտարի թափվել են ձեր վրա, համարել եք, որ այդպես էլ պետք է փնի, որ իրավունք ունեք ստանալ ամեն բարիք և փոխարենը ոչինչ չվերադարձնել։... Աստծո օրհնությունները ավելի շատ են, քան մեր գլխի մազերը, քան ծովափնյա ավազը։ Խորհեցեք Նրա սիրո և հոգատարության մասին, և դա թոդ այնպիսի սեր ներշնչի ձեզ, որը ոչ փորձությունները և ոչ էլ նեղությունները չկարողանան մարել։ԱԴ 117.4

    Եթե միայն տեսնեինք, թե սուրբ հրեշտակները ամեն օր որքան վտանգներից են մեզ պաշտպանում, ապա նեղություններից և դժբախտությունից գանգատվելու փոխարեն միշտ կխոսեինք Աստծո uղրտմության մասին։ԱԴ 117.5