Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք ճյուղերն ենք, 8 Հոկտեմբեր

    Եu որթն եմ՝ դուք ճյուղերը. ՛Նա որ մնում Է ինձանում, և ես նրանում, նա շատ պտուղ Է բերում, որովՀետև առանg ինձ չեք կարող ոչինչ անել։ ՀովՀաննես 15. 5:ԱԴ 295.1

    Եթե Քրիստոսից ուժ չստանանք, մենք ոչինչ չունենք, մենք ոչինչ ենք։ Քանի դեռ սիրտը անվերապահորեն չի հանձնվել Աստծուն, մարդը չի մնում ճշմարիտ Որթում և չի կարող ծաղկելու առատ պտուղ տալ։ Աստված աննշան փոխզիջման անգամ չի գնա մեղքի հետ։ Եթե Նա ի վի-ճակի լիներ դա անել, ապա կարիք չէր լինի, որ Քրիստոսը գար աշխարհ՝ տառապելու և մեռնելու։ Դարձը իսկական չէ, եթե չի վերափոխում ճըշ—մարտnւթյունը ընդունողների թե բնավորությունը, թե’ վարքը։ ճշմարտու-թյունը գործում է սիրով և մաքրում է հոգին։ԱԴ 295.2

    Եթե չենք մնում Քրիստոսում, մեր դավանությունը ոչինչ չարժե, քանզի չենք կարող լինել կենդանի ճյուղեր, եթե չունենանք Որթի անհրաժեշտ որակները։ ճշմարիտ քրիստոնյան կարտացոլի իր Տիրոջ հատկությունները։ Երբ մեր կյանքում և բնավորության մեջ արտահայտվում են Քրիստոսի հրապուրիչ գծերը, Հայրը սիրում է մեզ այնպես, ինչպես սիրում է Իր Որդուն։ Երբ նույնը կատարվի նրանց հետ, ովքեր ասում են, թե հավատում են այդ ճշմարտությանը, մենք ականատես կլինենք եկեղեցու բարգավաճմանը, քանի որ նրա անդամները կապրեն ոչ թե իրենց համար, այլ Նրա համար, Ով մեռել է հանուն իրենց, և կդառնան կենդանի Որթի ծաղկուն ճյուղեր։ԱԴ 295.3

    Ծառի արմատները երկու գործ են կատարում։ Նրանք ելուստներով ամուր կառչում են հողին միևնույն ժամանակ անհրաժեշտ սնունդ վերց— նե|ով այնտեղից։ Սա տեղի է ունենում նաև քրիստոնյայի հետ։ Երբ նրա կապը Քրիստոսի՝ բնի հետ կատարյալ է, երբ նա սնունդ է ստանում Նրա-նից, ապա նրա վրա թափվում են հոգևոր ուժի հեղեղներ։ Կթոշնե ն արդյոք նման ճյուղի տերևները։ Երբեք։ Քանի դեռ մարդը ձգվում է դեպի Քրիստոսը, նրան չի սպառնում թառամե|ու և փտելու վտանգը։ Փոթորկի պես վրա հասնող փորձությունները չեն կարող արմատախիլ անել նրան։ ճշմարիտ քրիստոնյայի գործելակերպի շարժառիթները բխում են իր Փրկչի հանդեպ տածած նրա խոր սիրուց։ Այդ սերն իրական և սուրբ է։ԱԴ 295.4