Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսի վրա կենտրոնացված միտքը, 14 Ապրիւ

    կատարելությամբ վարվողը ապաՀով կգնա, բայց իր ճանապարՀը ժռողը կճանաչվի։ Առակաg 10. 9:ԱԴ 112.1

    Ամենաառաջին քայլը դեպի կյանք տանող ճանապարհով մշտապես Աստծո մասին խորհելն ու Նրանից երկյուղելն է։ Բա-րոյական մաքրությունից գեթ մեկ շեղումը բթացնում է խիղճը և ղոտ բացում հաջորդ փորձության համար։ «Կատարելությամբ վարվողր ապահով կգնա, բայց իր ճանապարհը ծռողը կճանաչվի»։ Մեզ պատվիրված է սիրել Աստ-ծուն ամենից ավելի և մեր ընկերոջը՝ մեր անձի պես, սակայն առօրյա կյան-քը ցույց է տափս, որ այս օրենքը արհամարհվում է։ Ազնվությունը գործարք-ներում և բարոյական մաքրությունը արժանանում են Աստծո բարեհաճու-թյանը և մարդուն դարձնում օրհնություն թե՜ իր և թե՛ հասարակության համար։ Սակայն ամեն կողմից նրան պաշարող փորձությունների մեջ անհնար է մաքուր խղճմտանք պահպանել և չկորցնել Երկնքի հավանու-թյունը՝ առանց աստվածային օգնության և ազնվությունը ճշտության հա-մար սիրելու սկզբունքի։ԱԴ 112.2

    Աստծո և մարդկանց հավանությանն արժանացած բնավորությունը պետք է գերադասվի հարստությունից։ Հարկավոր է հաստատուն հիմք գցեյ Հիսուս Քրիստոս վեմի վրա։ Շատ շատերն են ասում, թե ճիշտ սկզբունքներով են ղեկավարվում, մինչդեռ նրանց գործերը ցույց են տափս, որ իրենք ավազի վրա են հիմք կառուցում։ Մեծ փոթորիկը փլուզելու է իրենց գցած հիմքը, Սիրենք մնալու են անապաստան։... Տեսո՞ւմ են արդյոք նման անձնիք ապագան, թե՞ աշխարհասիրության ժահրոտ մշուշից կուրացած՝ չեն տեսնում, որ պատիվն ու ազնվությունը այս աշխարհի դրամով չեն վար-ձատրվում։ Սի ՞թե Աստված պարգևատրելու է առաքինությունը միայն աշխարհային հաջողությամբ։ Նա փորագրել է նրանց անունները Իր ափերի վրա՝, կարգելով նրանց անանցանելի պատվի ու հարստության ժառանգներ։ԱԴ 112.3

    Հիսուսի գրավչության, բարության, տրտմության և սիրո մասին խոր— հումները զորացնում են մտավոր և բարոյական ուժերը։ Մշտապես վարժված լինելով անել Քրիստոսի գործերը որպես հնազանդ զավակներ՝ ըստ սովորության կհարցնեք՝ սա՞ է արդյոք Տիրոջ ճանապարհը։ԱԴ 112.4