Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ընտրում ենք այնպիսի կյանքի ընկեր, որը սիրում է Աստծուն, 7 Հունիս

    Մի թե երկուսը կգնան միասին, եթե Համաձայնված չլինեն։ Ամովս 3. 3:ԱԴ 168.1

    Տերը չի փոխվել։ Նա ճշմարիտ է, ողորմած, կարեկից, Իր խոսքին հավատարիմ՝ փնի դա խոստում, թե նախազգուշացում։ Աստծո ժողովրդին այսօր սպառնացող ամենամեծ վտանգներից մեկը ամբա-րիշտների հետ ընկերանալն է, հատկապես՝ անհավատների հետ ամուս-նանալը։ Շատերի մոտ մարդու հանդեպ սերը դուրս է մղում սերն առ Աստված։ Համարձակվելով արհամարհել Տիրոջ հստակ հրամանը՝ նրանք կատարում են հավատուրացության առաջին քայլը, որին հաճախ հե-տևում է լիակատար ուխտադրժությունը։ Մարդու համար միշտ էլ վտան-գավոր է եղել սեփական կամքը կատարելը՝ հակառակ Աստծո պահանջ-ներին։ Սակայն մարդիկ դժվարանում են հասկանալ, որ Աստված նկատի ունի հենց այն, ինչ ասում է։ Որպես կանոն, նրանք, ովքեր ընկերանում են Քրիստոսին մերժողների և Աստծո օրենքը ոտնահարողների հետ, ի վերջո դառնում են նույն մտքի և հոգու տեր։ԱԴ 168.2

    Եթե փափագում ենք հասնել ամենաբարձր բարոյականության և բնավորության կատարելության, ապա ինչպիսի՜ պահանջկոտություն պիտի դրսևորենք ընկերական շրջապատ կազմելիս և կյանքի ընկեր ընտրելիս։ԱԴ 168.3

    Շատերը, որոնց կյանքի արշալույսը նույնքան պայծառ և խոստում-նալից է իրենց սահմանափակ ոլորտում, որքան Սողոմոնինն էր իր բարձր դիրքում, մեկ անդառնալի քայլի՝ սխալ ամուսնության հետևանքով կորց-նում են իրենց հոգիները և ուրիշներին էլ իրենց հետ կործանում։ Թեթևա-միտ ընկերները, որոնք զուրկ են հաստատուն սկզբունքներից, դարձնում են երբեմնի վեհանձն և հավատարիմ անձանց սրտերը դեպի ունայ-նություն, ապականիչ հաճույքներ և բացահայտ անառակություն։ԱԴ 168.4

    Մենք պետք է միշտ խորապես շահագրգռված լինենք չապաշխա-րածների փրկության մեջ և բարի ու քաղաքավարի լինենք նրանց հան-դեպ, սակայն որպես ընկեր կարող ենք վստահորեն ընտրել միայն նրանց, ովքեր Աստծո ընկերներ են։ԱԴ 168.5