Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սուրբ զրույցներով արագացնում Ենք Նրա գալուստը, 11 Դեկտեմբեր

    Ինչպիuի`ն պետք Է լինեք դուք սուրբ զրույցներում և աստվածապաշտ վարքում, սպասելով և արտորալով Տիրոջ գալստյան օրվան։ Բ Պետրոս 3. 11, 12(թարգմանություն անգլերենից)։ԱԴ 361.1

    Շատերը, որոնք ասում են, թե սպասում են Քրիստոսի մոտալուտ գալստյանը, համակերպվում են այս աշխարհի հետ և ավելի ձգտում են արժանանալ իրենց շրջապատողների, քան թե Աստծո հավանությունը։ԱԴ 361.2

    Այս անվանյալ քրիստոնյաներից շատերը հագնվում, խոսում և գործում են աշխարհի նման, ե միակ բանը, որով հնարավոր է նրանց ճանաչել, նրանց դավանությունն է։ Թեև նրանք հայտարարում են, թե սպասում են Քրիստոսին, նրանց խոսակցությունը ոչ թե երկնային, այլաշխարհային բաների մասին է։ԱԴ 361.3

    Ինչպիսի՞ն պետք է լինեն «սուրբ զրույցներում և աստվածապաշտ վարքում” նրանք, ովքեր ասում են, թե սպասում և արտորում են Տիրոջ գալստյան օրվան։ Բ Պետրոս 3.11,12...ԱԴ 361.4

    Դեպի երկինք տանող ճանապարհը հարթ չէ։ Այդ ճանապարհին փուշ և տատասկ է հանդիպում, սակայն մենք կարող ենք կայտառորեն ընթանալ այդ անհարթ ուղիով՝ իմանալով, որ Հիսոաը՝ փառքի Թագավորը, մեզանից առաջ անցել է այն։ Մենք ուրախ պետք է լինենք, որ կարող ենք քայլել Նրա հետքերով, և մասնակցել Նրա չարչարանքներին, որպեսզի վերջում հաղորդակից լինենք Նրա փառքին։ԱԴ 361.5

    Հոգ չէ, որ նախատինքներ են թափվում վրաս, անգամ նրանց կողմից, ովքեր ասում են, թե սպասում են Տիրոջը։ Մի՞թե պիտի գանգատվեմ այն դեպքում, երբ Ինքը՝ Հիսուսը, չարչարանքներ էր կրում, ծաղրվում և անարգվում Իր իսկ ժողովրդի կողմից... Ոչ, ես չեմ գանգատվի։ Ավելի շուտ կուրախանամ և կցնծամ, որ արժանի եմ համարվել տառապելու հանուն Քրիստոսի, որպեսզի իմ վարձը երկնքում ստանամ։ Միայն թե փառավոր ժառանգությանը տիրանամ, և դա բավական կլինի։ԱԴ 361.6

    Եկեք ջանանք լինել քրիստոնյաներ (քրիստոսանման) այդ բառի բուն իմաստով, և թող մեր հագուստը, խոսակցությունն ու գործերը պատմեն, որ Քրիստոսը այն փառքի հույսը, մեզանում է, և որ մենք սպասում ենք այդ օրհնյալ հույսին ու Հիսուսի փառավոր հայտնությանը։ Իմ սերն ու մտերմությունը, հետաքրքրությունը, գանձը՝ ամենը, գալիք պայծառ աշխարհում է։ Ես փափագում եմ տեսնել Թագավորին Իր գեղեցկությամբ։ԱԴ 361.7