Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մի մեծ բազմություն մանում է Աստծո քաղաք, 22 Դեկտեմբեր

    Դրանից Հետո տեսա մի մեծ բազմություն, որին ոչ ոք չէր կարող Հաշվել, բոլոր ազգերիg և ցեղերից, և ժոզովուրդներիg, և լեզուներից, որոնք կանգնած եին աթոռի առաջ և Գառան առաջ սպիտակ Հանդերձներ Հագաձ և արմավենու ճյուղեր իրենg ձեռքերին։ Հայտնու— թյուն 7. 9:ԱԴ 372.1

    Երկնքի բնակիչների մեջ, որոնք ցրված են բոլոր երկրներում, կան այնպիսիք, որ ծունկ չեն դրել Բա հա ղի առաջ։ Երկնքի աստղերի նման, որոնք երևում են միայն գիշերը, այս հավատարիմները պիտի փայ-լեն այն ժամանակ, երբ խավարը պատի երկիրը և մառախուղը՝ բՈլոր ազ-գերը։ Հեթանոսական Աֆրիկայում, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի կաթոլիկ երկրներում, Չինաստանում, Հնդկաստանում, կղզիների վրա և երկրի բոլոր մութ անկյուններում Աստված ունի հավատարիմ ընտրյալ—ներ, որոնք դեռ պիտի փայլեն խավարի մեջ՝ պարզորոշ ցույց տալով ուխ-տադրուժ աշխարհին Նրա օրենքին հնազանդվելու վերափnիփչ ուժը։ Ան-գամ այժմ նրանք հայտնվում են բոլոր ազգերի, լեզուների և ժողովուրդ—ների մեջ, և մեծաձայն նահանջի պահին, երբ սատանան գերագույն ջան-քեր կթափի, որպեսզի մահվան սպառնալիքով ստիպի «բոլորին՝ փոքրե-րին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին և ծառաներին” ընդունել կեղծ հանգստի օրվա նկատմամբ հավատար-մության նշանը, այս հավատարիմները, որ լինելու են «անբիծ և անարատ Աստծո որդիներ, առանց մեղադրանքի» կփայլեն «ինչպես լուսատուներ աշխարհում»։ԱԴ 372.2

    Եկեք հիշենք, որ շուտով մեծ հանդիպում է տեղի ունենալու։ Մեր առջև են հավիտենական կյանքը, Աստծո քաղաքը։ Այնտեղ լինելու են Աստծո հրեշտակները, Քրիստոսը։ԱԴ 372.3

    Քաղաքի դռները բացվելու են իրենց շողշողուն ծխնիների վրա, և ճշմարտությունը պահած ազգերը մտնելու են ներս։ Յուրաքանչյուրի գլխին պսակ է դրվելու։ Հնչելու են հետևյալ խոսքերը. «Եկեք, իմ Հոր օրհ-նյալներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»։ Ու՞մ համար է այն պատրաստված։ Հնազանդների հա-մար, որոնք պահում են Նրա պատվիրանները և կատարում Նրա կամքը։ Նա ուզում է, որ երբ սուրբ հրեշտակները զարկեն իրենց քնարներին, դուք էլ հետևեք նրանց՝ երգելով հաղթության երգը Աստծո քաղաքում։ԱԴ 372.4