Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսով մեոնլննրի աոաջինն են հարություն սանում, 18 Դեկտեմբեր

    ՈրովՀետև Sերն ինքը Հրամանով Հրեշտակապետի ձայնուէ և֊ Աստծո փողով պիտի իջնի երկնքիg, Քիրստոսով մեռելները առաջինը Հարություն պիտի առնեն։ Ա Թեսաղոնիկեցիս 4. 15:ԱԴ 368.1

    Առաջին հարության ժամանակ Կյանք տվողը պիտի դուրս կանչի Իր գնված ժառանգներին, իսկ մինչ այդ հաղթական ժամը, երբ հնչելու է վերջին փողը, ե ահռելի բանակը դուրս է գալու դեպի հավիտե-նական հաղթանակ, յուրաքանչյուր ննջած սուրբ ապահովությամբ պահ-վելու և պաշտպանվելու է որպես թանկագին քար, որին Աստված ճանաչում է անունով։ Փրկչի զորությամբ, որը կենդանության օրոք բնակվել էր նրանց մեջ ե շնորհիվ այն բանի, որ հաղորդակից էին դարձել աստվածային բնությանը, նրանք հառնում են մեռելներից։ԱԴ 368.2

    «ժամանակ կգա, - ասաց Քրիստոսը,— երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը և դուրս կգան»։ Այդ ձայնը տարածվելու է մե— ռելների բոլոր բնակավայրերով, և յուրաքանչյուր Քրիստոսով ննջած սուրբ արթնանալու և լքելու է իր բանտախուցը։ Այնժամ բնավորության առաքինությունը, որ ստացել էինք Քրիստոսի արդարությունից, մեզ կկապի ամենաբարձր կարգի ճշմարիտ վեհության հետ։ԱԴ 368.3

    Հարության օրվա առավոտյան ննջած սուրբերը փառավոր հաղ-թանակ են շահելու։ Կյանք տվողը բոլոր գերեզմաններից դուրս եկողներին պսակելու է անմահությամբ։ԱԴ 368.4

    Ահա կանգնած է հարություն առածների բանակը։ Նրանց վերջին միտքը եղել է մահվան, նրա խայթոցի, գերեզմանի մասին։ Իսկ այժմ նրանք բացականչում են. «Մահ, ու՞ր է քո խայթոցը, գերեզման, ու՞ր է քո հաղթությունը»։ Նրանք կանգնում են՝ վերջնականապես անմահություն հագած, և ապա վեր բարձրանում՝ Տիրոջը օդում դիմավորելու։ Ամեն կողմից նրանց ուղեկցում են հրեշտակների զորասյուները,... հրեշտակնե-րի երգչախումբը երգում է հաղթության հիմնը, ն երկու շարասյուն կազմած հրեշտակները սկսում են երգը, իսկ փրկվածների բազմությունը ձայնակցում է նրանց այնպես, ասես երկրի վրա երգել էին այդ երգը, և, իրոք, երգել էին։ O՜, ինչպիսի՜ երաժշտություն։ Ոչ մի աններդաշնակ հնչյուն չկա։ Ամեն ձայն հռչակում է. «Արժանի է մորթված Գառը»։ Նա տեսնում է իր աշխատանքի պտուղը և բավարարվում։ԱԴ 368.5