Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պետք է պարծենանք միայն խաչով, 12 Օգոստոս

    Uակայն ինձ քավ լիցի պարծենալ բայց միայն մեր Sեր Հիսուս Քրիստnuի խաչով, որ նրանով աշխարՀը ինձ Համար խաչված է, և ես էլ աշխարՀին. Գաղատացիս 6. 14:ԱԴ 236.1

    Քրիստոսի խաչը. Քանի՞սն են արդյոք հավատում, որ խաչը հենց այն է, ինչ հանդիսանում է։ Քանի՞սն են ուսումնասիրում և իմա-նում նրա իսկական նշանակությունը։ Առանց Քրիստոսի խաչի, աշխար-հում քրիստոնյա չէր կարող լինել։ Թողեք աշխարհի օրինակները, դադա-րեք մեծարել այսպես կոչված մեծ մարդկանց, ձեր մտքից հեռացրեք ամեն ինչի փառքը, բացի Քրիստոսի խաչի փառքից։ԱԴ 236.2

    Պողոսն ասում է. «Ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։ Թող բոլորը, անկախ հասարակական դիրքից կամ ծագումից, հասկանան, թե ինչ է նշանակում պարծենալ Քրիստոսի խաչով։ Այդ խաչը պետք է արիաբար կրել։ԱԴ 236.3

    Քրիստոսն ասում է. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող ուրա-նա իր անձը, վերցնի իր խաչը և գա իմ ետևից»։ Խաչը անմար փառքի պսակի գրավականն է՝ այն վերցնողների ու Քրիստոսի հետևից քայլող-ների համար։ԱԴ 236.4

    Փրկության մասին գիտությունը ամենավեհ գիտությունն է, որին կարող ենք տիրապետել։ ճիշտ գնահատելու դեպքում Գողգոթայի խաչը, այն ճշմարիտ փիլիսոփայություն է, մաքուր և անարատ կրոն։ Բոլոր հավատացողների համար այն հավիտենական կյանք է։ Մեծ ջանքերով «հրաման հրամանի վրա, խրատ խրատի վրա, մի քիչ այստեղ, մի քիչ այնտեղ» պետք է հասկացնել մարդկանց, որ Քրիստոսի խաչը այսօր նույնքան զորավոր է, որքան Պողոսի օրերում, և որ նրանք պետք է մեծն առաքյալի նման կատարելապես հասկանան այն։ԱԴ 236.5

    Իմացե ք, որ միակ բանը, որով կարող ենք պարծենալ առանց վախե-նալու, այն է, ինչը բաց կանի մեզ համար Աստծո քաղաքի դարպասները։ Աստծո Խոսքից սովորեք, թե ինչպես կարող եք համապատասխան բնա-վորություն ձևավորել այն երկրի համար, որը որոնում եք։ Իմացեք, որ Քրիստոսը պիտի երևա ձեր շարքերում, և այն ամենը, ինչ կորել էր Ադա-մով, Քրիստոսի խաչը լիովին վերադարձնում է յուրաքանչյուր հավատաց-յալի։ԱԴ 236.6