Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Սշտապես հարստացրեք ձեր միտքը Աստվածային ճշմարտությամբ։, 16 Նոյեմբեր

    Որոնgով ամեսամեծ և պատվական խոստումներ ես տրված մեգ որ նրանցով Հաղորդակից լինենք աստվածային բնությանը` աշխարՀում ցանկությունից եղած ապականությունից Հեռ ու փախչելով։ Բ Պետրոս 1. 4:ԱԴ 335.1

    Յուրաքանչյուր Աստծո զավակ պարտավոր է իր միտքր սնել աստվածային ճշմարտությամբ։ Որքան ավելի է նա անում այդ, այնքան նրա միտքը զորանում և պարզվում է՝ Աստծո խորությունները հասկանալու համար։ Եվ իրագործելով ճշմարտության սկզբունքներն առօրյա կյանքում՝ նա կդառնա ավելի ու ավելի ջերմեռանդ ու զորեղ։ԱԴ 335.2

    Հոգևոր կյանքն է, որ օրհնություն է բերում մարդկությանը։ Նա, ով ներդաշնակ է Աստծուն, Նրան կդարձնի իր ուժի աղբյուրը։ «Արդ, կա-տարյալ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»։ Մշտա-պես Քրիստոսի բնավորության կատարելությանը և Աստծո կամքին հա— մապատասխանելուն ձգտելը պետք է լինի մեր ողջ կյանքի ընթացքում կատարվող աշխատանքը։ Այստեղ սկսված ջանքերը պիտի շարունակվեն հավիտենության ընթացքում։ Այստեդ ապրած առաջընթացը կլինի մեր սեփականությունը, երբ մուտք գործենք ապագա կյանք։ԱԴ 335.3

    Նրանք, ովքեր հաղորդակից են Քրիստոսի հեզությանը, մաքրությանն ու սիրուն, ուրախ կլինեն Աստծով և լույս ու կենսուրախություն կսփռեն բոլոր իրենց շրջապատողների վրա։ Այն միտքը, որ Քրիստոսը մեռել է, որ-պեսզի ձեռք բերի մեզ համար հավիտենական կյանքի պարգևը, բավական է, որ մեր սրտերում առաջացնի ամենաանկեղծ և բոցաշունչ երախա— տագիտությունը և մեր շուրթերից բխեցնի ամենաեռանդագին գովքը։ Աստծո խոստումներն առատ, լիարժեք և ձրի են։ Նա, ով Քրիստոսի ուժով կկատարի պայմանները, կարող է իրենը համարել օրհնություններով հա-րուստ այս խոստումները։ Եվ այսպիսով, առատ գանձեր ստանա)ով Աստծո գանձարանից, նա կարող է կյանքի ճամփորդության ընթացքում ընթանալ «Տիրոջն արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով»՝ բարեպաշտ օրինակով օրհնություն լինելով իր մերձավորներին և պատվելով իր Արարչին։ «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել» խոսքերով պաշտպանելով Իր հետևորդներին ինքնավստահությունից՝ Փրկիչը մեզ խրախուսելու համար դրանց ավելացնում է հետևյալ nղորմած հավաստիացումը. «Նա, ով մնում է ինձանում, շատ պտուղ է բերում»։ԱԴ 335.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents