Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ս՝ի պարծեցեք աաղաեդով կամ ազդեցիկությամբ, 17 Օգոստոս

    Եթե մեկը խոսի, թող այդ լինի ինչպես Աստծո պատգամները։ Եթե մեկր մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված է շնոր֊ Հում, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուu Քրիստոսի միջո— gով, nրին փuտք և ղորություն Հավիսgանս Հավիաենիg։ 1 Պեւորոս 4. 11:ԱԴ 241.1

    Քրիստոսը օրինակ է մեզ, և նրանք, ովքեր հետևում են Քրիստոսին, խավարում չեն քայլի, քանզի սեփական հաճույքը չեն փնտրի։ Նրանց կյանքի մշտական նպատակը կլինի Աստծուն փառավորելը։... Սակայն որքան մեծ է նրանց թիվը, որոնց վստահվել են միջոցներ և ազ-դեցիկ լինելու շնորհ, և որոնք աչքաթող են արել օրինակը և հետևել են աշ- խարհի չափանիշներին։... Առատ միջոցներով, տներով և հողատարածու-թյուններով օրհնված մարդիկ սովորաբար իրենց երեխաներին վար-ժեցնում են ծուլության և եսամոլական բավականությունների։ Դրա հե-տևանքով նրանք անօգտակար են դառնում այս կյանքի և անպիտան՝ ապագա, անմահ կյանքի համար։ ժամանակակից երիտասարդներին սովորեցնում են հավատալ, թե դրամն է, որ մարդուն մարդ է դարձնում։ԱԴ 241.2

    Սեր ուժը կրթության, միջոցների կամ համբավի մեջ չէ, այլ անձնազո-հության, Հիսուս Քրիստոսին հոժարությամբ հնազանդվելու մեջ։ Նրանք, որոնք իսկապես ամեն ինչ հանձնում են Նրան, մեծ ազդեցություն կունե-նան և ուրիշներին կտանեն իրենց հետ, քանի որ քայլում են լույսի մեջ։ Մտավոր ուժը կարողություն չի ունենա, դրամապանակի ուժը նշանա-կություն չունի Աստծո առաջ, մինչդեռ սրտի ուժը, կատարյալ աստվա-ծապաշտությունը, խոնարհ հավատարմությունը անհաղթելի ազդեցություն կթողնեն։ԱԴ 241.3

    Մի՞թե չպետք է անմնացորդ նվիրվենք Աստծուն։ Քրիստոսը՝ փառքի Թագավորը, փրկագին է դարձել մեզ համար։ Սի՞թե ինչ-որ բան պիտի խնայենք Նրա համար։ Մի՞թե մեր թշվառ, անարժան անձերը, մեր ժամա-նակն ու ունեցվածքը չափազանց թանկ պիտի համարենք Նրան տալու համար։ O՜, ոչ։ Մեր սրտերի խորագույն երկրպագությունը, մեր ձեռքերի ամենահմուտ ծառայությունը, մեր ունակություններն ու միջոցները, այս բոլորը չափազանց խղճուկ ընծաներ են մատուցելու համար Նրան, Ով մորթվեց և Իր արյունով մեզ գնեց Աստծո համար ամեն ցեղից, ե լեզվից, և ժողովրդից, և ազգից։ԱԴ 241.4