Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Զգաստացեք և արթոևն եղեք աղոթքներում, 5 Դեկտեմբեր

    Ամեն ինչի վախճանը մոտեցել է։ Զգաստացեք ուրեմն և արթուն եղեք աղոթքներում։ Ա Պետրոu 4. 7:ԱԴ 355.1

    Ներկայիս Իսրայելին տրված հորդորանքը հետևյալն է. «Ամեն ինչի վախճանը մոտեցել է։ Զգաստացեք ուրեմն և արթուն եղեք աղոթքներում»։ «Երիտասարդներին նույնպես հորդորիր լինել խոհեմ, ամեն կողմից քո անձը բարի գործերի օրինակ դնելով՝ վարդապետության մեջ պահե|ով անեղծություն, ծանրաբարոյություն, ողջամիտ խոսք՝ ան-մեղադրելի, որպեսզի հակառակորդն ամաչի՝ ձեր մասին ասելու չար բան չունենալով։ Ծառաներն իրենց տերերին հնազանդ լինեն, ամեն ինչում լինեն հաճելի նրանց, ոչ հակառակվող, ոչ շորթող, այլ ցույց տան կատա-րյալ հավատարմություն, որպեսզի մեր Փրկիչ Աստծո վարդապետությունը ամեն ինչում զարդարեն»։ Դիմադրե ք թշնամուն։ Թ՛ույլ մի՜ տվեք, որ նրա ներկայացրած խաբուսիկ հմայքները գայթակղեն ձեզ։ Մարդու պարտքն է լինել զորեղ, սակայն ոչ թե իր սահմանափակ ուժերով, այլ Տիրոջ ուժով, Նրա կարողության զորությամբ։ԱԴ 355.2

    Քրիստոսն ասել է. «Առանց ինձ ոչինչ չեք կարող անել»։ Քո սահմա-նափակ ուժով կայացրած վճիռները ավազի պես անկայուն կլինեն։ Սակայն եթե անկեղծ աղոթք անես՝ ամբողջությամբ՝ հոգով, մարմնով և շնչով տրվելով Աստծուն, Աստծո սպառազինությունը հագնես և հոգիդ բաց անես Քրիստոսի արդարության առաջ, միայն դա՝ Քրիստոսից եկող արդարությունը, հնարավորություն կտա քեզ հակառակվելու սատանայի հնարքներին։ Յուրաքանչյուր անձի պարտքն է դիմադրել թշնամուն Տեր Հիսուս Քրիստոսի ուժով և զորությամբ, և խոստում կա, որ սատանան կփախչի մեզանից։ Սակայն բոլորը թու՛լ գիտակցեն, որ վտանգի մեջ են և չեն կարող ապահով լինել, եթե չկատարեն Աստծո խոսքի պայմանները։ Տերն ասում է. «Մոտեցեք Աստծուն»։ Ինչպե՜՞ս։ Սրտի գաղտնի, լուրջ քննությամբ, մանկական, անկեղծ, խոնարհ վստահությամբ առ Աստված՝ Հիսուսին պատմելով սեփական տկարության մասին և խոստովանելով մեղքերը։ Այսպես կարող եք մետենալ Աստծուն, և Նա կմոտենա ձեզ։ԱԴ 355.3