Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսը եկավ երկիր՝ օրենքը կաաարելու, 18 Փետովար

    Մի կարծեք, թե ես եկա oրենքը կամ մարգարեները քանդ ելու. ես չեկա քանդելու, այլ կատարելու։ ՄատՒժեոս 5: 17:ԱԴ 54.1

    Աստված ընտրեց Իսրայելի ժողովրդին՝ որպես բոլոր ազգերի համար ճշմարտության անգին գանձի ավանդապահ՝ տալով նրանց Իր օրենքը որպես չափանիշ մի բնավորության, որ նրանք պիտի ձևավորեին ի տես աշխարհի, հրեշտակների և չմեղանչած մոլորակների։ Անհնազանդության և անհավատարմության հետևանքով Աստծո ընտրյալ ժողովուրդը ձեռք բերեց այնպիսի բնավորություն, որը հակապատկերն էր այն բնավորության, որը, ըստ Աստծո մտադրության, նրանք պիտի ձեռք բերեին՝ հնազանդվելով Իր օրենքին։ Նրանք իրենց օրենքները և սովորությունները ճշմարտությունից բարձր դասեցին և դրանցով փոխարինեցին Աստծո կանոնները։ Աստծո օրենքը թաղվեց արտաքին ձևերի մանրուքների տակ, ինչպիսիք էին ուտելուց առաջ ձեռքերի հաճախակի ծիսական լվացումը, ինչպես նաև կաթսաների ու գավաթների լվացումը։ Պարտեզի հասարակ խոտաբույսերից անգամ տասանորդ էր գանձվում։ Աննշան բաներով այսքան տարվողներին Քրիստոսն ասաց, «...սա պետք է անել և այն չթողնել»։ԱԴ 54.2

    Այս աղմկալից ձայների խառնաշփոթության մեջ կարիք կար երկնքից ուղարկված մի ուսուցչի, որը ներշնչյալ շուրթերով դիմեր մարդկանց՝ հռչակելով յուրաքանչյուրի համար չափազանց կարևոր ստուգող ճշմարտություններ։ԱԴ 54.3

    Որպես Աստծո կողմից ուղարկված ուսուցիչ՝ Քրիստոսը պիտի բա-ցատրեր Աստծո կառավարման օրենքների իրական նշանակությունը։ ճշմարտությունը նորից տեղադրելով Աստծո օրենքի շրջանակի մեջ՝ նա ներկայացրեց այն իր նախնական շողշողացող երկնային փայլով... Նա գահ բարձրացրեց աստվածային պատվերները՝ Աստծո՝ ողջ ճշմարտութ-յան Աղբյուրի կողմից վավերացված հավիտենական, չաղավաղված ճշմարտության հետ մեկտեղ։ԱԴ 54.4

    Քրիստոսը եկավ ոչ միայն այս աշխարհի բնակիչների առաջ Աստծո օրենքը պաշտպանելա. այլև Իր կյանքով առհավետ հաստատելու նրա ան-փոփոխությունը։ Աստված երբեք չի լքի նրան, ով իր անձի պահպանութ-յունը վստահում է Իրեն։ Սիրելով Հիսուսին սիրողներին՝ Նա մինչև վերջ է սիրում նրանց։ԱԴ 54.5