Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մովաբը ձախnղվԵց, քանզի չցանկացավ վերափոխվել, 31 Մարտ

    Հանգիստ էր Մովաբն իր մանկությունից ի վեր, և Հանդարա մնացել էր իր մրուրի վրա, նա չթափվեց ամանից աման, և գերության չգնաց. դրա Համար “նրա Համը մնաց իրենում և Հոտը չփոխվեg։ Երեմիա 48 11:ԱԴ 97.1

    Մարդը կարող է հրաժարվել Աստծո խորհուրդներն ու հորդորները լսելուց և որոշել, որ ինքը պիտի կանոնավորի իր վարքը։ Մովա—բի նման նա չի կամենում փոխվել։ Նա հրաժարվում է իր բնավորության թերությունները ուղղելուց, թեև Աստված հստակորեն մատնանշել է նրա գործը, արտոնությունները, հնարավորությունները և առաջընթացի ան-հրաժեշտությունը։ Հին ճանապարհներից, գաղափարներից և գործելա-ձևից հրաժարվելը չափազանց մեծ նեղություն է նրա համար։ «Նրա համը մնաց իրենում»։ Նա կառչում է իր թերություններից։ԱԴ 97.2

    Շատերը չեն բավարարվում այն գործով, որն Աստված տվել է իրենց։ Նրանք չեն կամենում հաճույքով ծառայել Տիրոջը այնտեղ, ուր Նա նշա-նակելէ իրենց, կամ անտրտունջ անել Նրա հանձնարարած գործը։ Պար-տականությունը կատարելու ձևից դժգոհ լինելը ճիշտ է, սակայն չի կարելի դժգոհել բան պարտականությունից, քանի որ... Աստված նախախնամու-թյամբ մարդկանց այնպիսի ծառայություն է առաջարկում, որը կարող է բուժել նրանց հիվանդ միտքը... Ոմանց հանձնարարում է այն աշխատան-քը, որր թույլ չի տափս ընկնել անկարգապահության և ցանկությունների բավարարման ծուղակը, որը սովորեցնում է գնահատել ժամանակը և լավագույն ու ամենաիմաստուն կերպով օգտագործել այն։ԱԴ 97.3

    Ոմանք տենչում են ղեկավար լինել, սակայն հնազանդություն սովո-րելու կարիք ունեն... Այսպիսիներին Աստված դաստիարակում է՝ նրանց այնպիսի տեղում դնելով, ուր իրենց ունակության շնորհիվ կարող են չա-փազանց օգտակար լինել։ Ոմանց էլ հիասթափությունների և թվացյալ ձախողումների միջով է անցկացնում, որպեսզի սովորեն հաղթահարել դժվարությունները...ԱԴ 97.4

    Շատերը չգիտեն՝ ինչպես աշխատել Աստծո համար, քանի որ չեն ցանկանամ հնազանդությամբ սովորել Նրանից։ Մովաբը ձախողվեց, քանզի ըստ ներշնչյալ Խոսքի «հանգիստ էր... իր մանկությունից ի վեր»։ԱԴ 97.5