Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո տաճարք մշտական խնամք է պահանջում, 3 Նոյեմբեր

    Դnւք կենդանի Ասածո տաճարն։ եք. ինչպես Աստված ասաց, թե նրացոg կբնակվեմ և. նրանցա և ման կգամ՝ և նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովսւրդը։ Բ կորնթացիս 6. 16:ԱԴ 322.1

    Մենք պետք է հնազանդվենք Նրա թագավորության օրենքներին դաոնալով այն ամենը, ինչ հնարավոր է, որ լինենք։ Պետք է ջա-նադրաբար զարգացնենք մեր էության բարձրագույն ուժերը՝ հիշելով, որ Աստծո սեփականությունն ենք, Նրա շինվածքը։ Մեզանից պահանջվում է առօրեական կատարելագործում։ Անգամ այս մեղքի ու վշտի աշխար-հում կարող ենք լուրջ, համառ ջանքերի միջոցով հասնել բարձրագույն հո-գևոր կարողության... Մենք պետք է գոհացնենք Աստծուն։ Մենք կարող ենք սա անել, որովհետև Ենովքը գոհացրեց Աստծուն, թեև ապրում էր այ-լասերված դարում։ Մեր օրերում էլ Ենովքներ կան։ԱԴ 322.2

    Մարդ-տունը՝ Աստծո շինվածքը՝ Նրա տաճարը, մեծ, աչալուրջ խնամք է պահանջում։ Դավթի hետ կարող ենք բացականչել. «Ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի»։ Աստծո ձեռքի գործը պետք է պահ-պանվի, որպեսզի ողջ տիեզերքին և ուխտադրուժ ցեղին բացահայտվի, որ մարդիկ կենդանի Աստծո տաճարներ են։ԱԴ 322.3

    Բնավորության կատարելությունը, որ Աստված պահանջում է, ողջ էության պատրաստումն է որպես տաճար Սուրբ Հոգու բնակության համար։ Տերը պահանջում է ամբողջական մարդու ծառայությունը։ Նա ուզում է, որ տղամարդիկ և կանայք հասնեն այն բարձունքին, որը Ինքը կանխորոշել է նրանց համար։ Բավական չէ օգտագործել մեխանիզմի որոշ մասերը միայն, բոլոր մասերը պետք է գործի դրվեն, այլապես Նրա աշ— խատանքը թերի կլինի։ԱԴ 322.4

    Ֆիզիկական կյանքը պետք է ջանասիրաբար հղկվի և զարգացվի, որ-պեսզի տղամարդկանց ե կանանց միջոցով աստվածային բնությունը բա-ցահայտվի լրիվությամբ։ Աստված ակնկալում է, որ մարդիկ իրենց բանականությունն օգտագործեն այնպես, ինչպես Ինքը նախատեսել է։ Նա սպասում է, որ նրանք իրենց մտավոր ուժերը գործածեն Իր համար։ Նրանք պետք է խեղճին իր համար նախատեսված տեղը հատկացնեն։ Մտավոր և ֆիզիկական ուժերը, ինչպես նաև զգացմունքները պետք է այնպես զարգացվեն, որ հասնեն բարձրագույն կետին։ԱԴ 322.5