Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ուրախություն պարգևող հանգստի մեջ, 19 Հունիս

    Բայg թող ուրախ լինեն բոլոր քեզ Հուսացողները, թող Հավիտյան gնծան, որովՀետև գոլ պաՀպանում ես նրանց. Թոզ քեզանով զվարճանան քո անունը սիրողները: Uաղմոս 5. 11:ԱԴ 180.1

    Ոչ միայն բազմամարդ քաղաքներում, այլև ամեն տեղ, ուր ապրում են մարդիկ, արդարության թշնամին տարբեր պայմաններում ապրող երիտասարդներին առաջարկում է հաճույքի բոլոր տեսակները։ Սատանան սիրում է ներքաշել երիտասարդներին իր բանակը։ Դևերի առաջնորդը լավ գիտի, թե ում հետ գործ ունի, և իր դիվային իմաստու-թյամբ այնպիսի սովորույթներ և հաճույքներ է հորինել երիտասարդների համար, որոնք շեղեն նրանց զգացմունքները Հիսուս Քրիստոսից։ Զանա-զան աշխարհիկ զվարճությունները կործանել են հազարավորների և տասնյակ հազարավորների, որոնք, եթե դրանց չտրվեին, հնազանդ զա-վակներ կլինեին՜ իրենց ծնողներին հարգող, ազնիվ, մաքուր և վեհանձն՝ իրենց գործերում և բնավորությամբ։ԱԴ 180.2

    Եթե Քիրստոսը գար մի տեղ, ուր բոլորը կլանված են խաղերով և թեթևամիտ զվարճություններով, կօրհնե՞ր արդյոք նրանց՝ հանդիսավոր ու երգեցիկ ձայնով ասելով. «Խաղաղություն այս տանը»։ Ինչպե՞ս կարող էր աշխարհի Փրկիչը հաճույք ստանալ նմանօրինակ անմիտ ուրախու-թյան տեսարանից։ԱԴ 180.3

    Հպարտությունն ու փառասիրությունն անկուշտ են, սակայն իսկա-պես իմաստունները իրական և վեհացնող հաճույք կգտնեն՝ օգտվելով վայելքի այն աղբյուրներից, որ Աստված առաջարկում է բոլորին։ԱԴ 180.4

    Քրիստոնյաների առանձնաշնորհն ու պարտքն է՝ թարմացնել իրենց հոգին և զորացնել մարմինները անմեղ զվարճություններով՝ իրենց մտա-վոր և ֆիզիկական ուժերը Աստծո փառքի համար օգտագործելու նպա-տակով։ Սեր զվարճությունները չպետք է լինեն անմիտ և անհեթեթ։ Սենք կարող ենք այնպես անցկացնել հանգստի ժամերը, որ դրանք օգուտ տան և վեհացնեն նրանց, ում հետ հաղորդակցվում ենք, և պատարաստեն թե՜ մեզ, թե նրանց քրիստոնեական պարտականությունների ավելի լավ կատարման համար... Քրիստոնեական կրոնն իր ազդեցությամբ ոգեշնչող և վսեմացնող է։ԱԴ 180.5