Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսը մեզ փրկել է հավիտենական մահից, 11 Օգոստոս

    Որ այնպիսի մ՚աՀիg մեզ փրկեց և փրկում՛ էլ է. Որին Հnւյn ունենք, թե տակավին կփրկի էլ։ Բ կորնթացիս 1. 10 - 11:ԱԴ 235.1

    Մեր Փրկիչը եկավ աշխարհ, որպեսզի մարդկային բնույթով համբերությամբ դիմագրավի մարդկանց հանդիպող բոլոր փոր-ձություններին։ Իր կյանքում Նա զգաց, թե որքան մեծ է նենգ թշնամու խաբելու, հրապուրելու և կործանելու ուժը։ Որպես Փրկիչ՝ Նա խորհուրդ է տալիս մարդկությանը չձգտել այն բաներին, որոնք հեռացնում են նեղ ճանապարհից։ Նա փառավոր պողոտա է գցել նրանց համար, ովքեր ուղևորվում են դեպի Երկնային բնակարանները, որ Ինքը գնացել է պատ-րաստելու բոլոր անձանց համար, որոնք կնախընտրեն թագավորական ընտանիքի անդամներ դառնալ։ԱԴ 235.2

    Իր կյանքով Քրիստոսը գնել է յուրաքանչյուր մարդու։ Նա մեռել է դա-ժան մահով, որպեսզի մարդկանց փրկի հավիտենական մահից։ Նա զոհեց Իր անմեղ կյանքը, որպեսզի մեղավորի համար ձեռք բերի մի կյանք, որը համապատասխանում է Աստծո կամքին։ Իր մահով Նա հնարավորություն տվեց մարդուն ազատվելու սատանայից, հավատարիմ լինելու Աստծուն և Փրկչի հանդեպ հավատի միջոցով ներում ստանալու։ԱԴ 235.3

    Նա, ում պատկանում է երկնքի և երկրի ողջ իշխանությունը, կբժշկի յուրաքանչյուր ապաշխարող, հավատացող անձի։ Իրեն ընդունողներին Նա իշխանություն է տալիս Աստծո որդիներ դառնալու։ Նա խորապես շահագրգռված է ամեն մեկի համար, քանզի Իր սեփական կյանքն է տվել, որ ոչ ոք չկորչի հավիտյան։ԱԴ 235.4

    Քրիստոսի ծառաները կարող են և պետք է դիմադրեն և հաղթեն ամեն փորձության։ Նրանք պիտի ասեն. «Ես ինձ չեմ պատկանում. Ես գնվել եմ թանկ գնով։ Ինձ համար Քրիստոսի արած անգնահատելի զոհաբերու-թյունը ինձ պատկանող ոչինչ չի թողել։ Ամեն բան Նրանն է։ Նա գնել է ինձ՝ մարմինս, հոգիս և շունչս։ Նա պահանջում է իմ ողջ ժամանակը, բոլոր ունակություններս»։ԱԴ 235.5

    Նրան ընդունողներն ու հավատացողները դառնում են Աստծո հոգևոր զավակներ։ Նրանք որդեգրությամբ անդամակցում են թագավորական ըն-տանիքին և ջանալով կատարել Աստծո կամքը՝ կերպարանափոխվում են Նրա նմանությամբ։ԱԴ 235.6