Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հովսեփը բարեկիրթ քրիստոնյա էր, 9 Նոյեմբեր

    Բայg ԵՀովան Հովսեփի Հետ էր, և ողորմություն ցույց տվեg նրան, և բանտապետի առաջ շնորՀ գտնել տվեg նրան: Ծննդոg 39. 21:ԱԴ 328.1

    Հովսեփն իր վաճառվելն ու Եգիպտոս բերվելը համարում էր մեծագույն դժբախտություն, որ կարող էր պատահել իրեն։ Սա-կայն նա զգում էր Աստծուն ապավինելու կարիքը, ինչպես երբեք չէր զգա-ցել, երբ գտնվում էր իր հոր սիրո պաշտպանության տակ։ Հովսեփն Աստ-ծուն իր հետ բերեց Եգիպտոս, ինչը երեում էր վշտի մեջ ցուցաբերած նրա կայտառ պահելաձևից։ Ինչպես որ Աստծո տապանակը հանգիստ և բար-գավաճում բերեց Իսրայելին, այնպես էյ այս աստվածասեր, աստվածա-վախ երիտասարդն օրհնություն բերեց Եգիպտոսին։ Սա այնքան նկատե-լի էր, որ Պետափրեսը, որի տանը նա ծառայում էր, բոլոր այդ օրհնու-թյունները վերագրում էր իր ծառային։ԱԴ 328.2

    Չնայած բոլոր նեղություններին՝ Հովսեփն իր կրոնի շնորհիվ մնում էր բարյացակամ, մարդկանց հանդեպ ջերմ և մեծ համակրանքով լցված։ Կան մարդիկ, որոնք իրենց հանդեպ անարդարացի վերաբերմունքից դառնում են խոժոռ, փոքրոգի, դյուրագրգիռ ու անքաղաքավարի՝ իրենց խոսքերում և վարքում։ Նրանք կոտրվում են, հուսահատվում և մարդկանց հանդեպ ատելությամբ լցվում։ Բայց Հովսեփը քրիստոնյա էր։ Բանտ գցվելուն պես՝ նա եռանդալից գործի է դնում իր քրիստոնեական սկզբունքների ողջ փայլը, սկսում է օգտակար լինել ուրիշներին։ Նա մտահոգվում է մյուս բանտարկյալների դժվարություններով։ Նա կայտառ է, որովհետև բարեկիրթ քրիոտոնյա է։ Աստված այս դպրոցում պատրաստում էր նրան շատ պատասխանատու, պատվավոր և օգտակար դիրքի համար, ու նա պատրաստ էր սովորել՝ հաճույքով յուրացնելով Տիրոջ տված դասերը։ Նա սովորում էր լուծը կրել երիտասարդ տարիներին։ Նա սովորում էր ղեկավարել՝ նախ հնազանդվել սովորելով։ԱԴ 328.3

    Այն դերը, որ Հովսեփը խաղաց մռայլբանտի իրադարձություններում, ի վերջո հասցրեց նրան մեծարման ու պատվի։ Ըստ Աստծո մտադրության՝ նա պիտի փորձությունների, անբարենպաստ պայմանների և դժվարությունների միջոցով փորձառություն ձեռք բերեր, որպեսզի պատ-րաստվեր բարձր դիրք գրավելու։ Հովսեփն իր կրոնը տարածում էր ամենուր, և դա էր նրա անսասան հավատարմության գաղտնիքը։ԱԴ 328.4