Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք ներկայացվում ենք Հորը, 28 Դեկտեմբեր

    Ով Հաղթի, սպիտակ Հանդերձսեր կՀագնի, և նրա անունը չեմ ջնջի կյանքի գրքիg, և նրա անունը կդավանեմ իմ՝ Հոր առաջ և Հրեշտակների առաջ; Հայտնություն 3. 5:ԱԴ 378.1

    «Ով հաղթի” արտահայտությունը ցույց է տալիս, որ յուրաքանչ—յուրս ինչ-որ բանի պիտի հաղթենք։ Հաղթողը պետք է հագած լինի Քրիստոսի արդարության սպիտակ հանդերձը, և նրա մասին գրված է. «Նրա անունը չեմ ջնջի կյանքի գրքից, և նրա անունը կղավանեմ իմ Հոր առաջ և հրեշտակների առաջ»։ O՜, ինչպիսի առավելություն է հաղթող լինելը, որովհետև մեր անուններն Ինքը՝ Փրկիչը, պետք է ներկայացնի Հորը։ԱԴ 378.2

    Ի՜նչ թանկագին հավաստիացում է պարունակում այս խոստումը։ Ինչն ավելի ուժգին կարող էր խթանել մեզ, որ դառնայինք Աստծո որդի-ներ է դուստրեր։ Ո՞վ կհագնի սպառազինությունը։ Ո՞վ կկանգնի էմմա— նուել Իշխանի արյունոտ դրոշի տակ։... Յուրաքանչյուր պայքարող, փորձ-վող Աստծո զավակ կարող է լուսավորել Աստվածային լույսով, որպեսզի չընկնի խավարի ուժերի դեմ մղած իր պայքարում, այլ ամեն մարտից հաղթող դուրս գա։ԱԴ 378.3

    Փորձվող, սակայն հավատարիմ Աստծո զավակի վրա գցվում է Քրիս-տոսի արդարության անբիծ պատմուճանը։ Նրանց անունները մնում են Գառան կյանքի գրքում՝ բոլոր դարերի հավատարիմների անվանացու-ցակում։ Նրանք դիմադրել են խաբեբայի նենգություններին, և նրանց հա-վատարմությունը չի սասանվել վիշապի մռնչյունից։ Այժմ նրանք առհա-վետ ապահով են փորձիչի հնարքներից։ Սնացորդը ոչ միայն ներվում և ընդունվում, այլև պատվի է արժանանում։ Նրանց գլխին «մաքուր խույր” է դրվում։ Նրանք պետք է լինեն թագավորներ և քահանաներ Աստծո համար։ Մինչ սատանան մեղադրում էր այս խմբին և ջանում կործանել նրանց, անտեսանելի սուրբ հրեշտակներն այս ու այնտեղ էին շտապում՝ նրանց վրա դնելով կենդանի Աստծո կնիքր։ Սրանք նրանք են, ովքեր Գառան հետ կանգնած են Սիոն սարի վրա՝ Հոր անունն իրենց ճակատներին գրած։ԱԴ 378.4