Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Աստված Իր զավակների հետ է, 30 Հուլիս

    Մի վախեցիր, որnվՀետև ես քեզ Հետ եմ քո սերունդր արևելքիg եմ բերելու, և ես արևմnւտքից ժողովելու եմ քեզ: Ասելու եմ Հյուսիսիս տուր, և Հարավին թե մի արգելիր, բեր իմ՝ որդիներին Հեռվիg, և իմ՝ աղջիկներին’ երկրի ծայրից։ Եuայիա 43 5, 6:ԱԴ 222.1

    Մենք պիտի կատարենք մեր աշխատանքը կայտառ և հույսով լցված։ Ոչ մի դեպքում չպետք է վհատվենք։ Եկեք մոռանանք մեր փորձառության տհաճ պահերը, և թող մեր խոսքերը լցված լինեն արիությամբ։ Մենք կարող ենք շրջապատել մեզ կամ լուսավոր, կամ խա-վար մթնոլորտով։ Եկեք սովորենք խոսել արիաբար։ Եկեք դասեր առնենք Քրիստոսի օրինակից։ Անգամ այն սոսկալի նվաստացումը, որին Նրան ենթարկեցին հրեաներն ու հռոմեացի զինվորները՝ Նրա շինծու դատն ու նրա նկատմամբ դաժան վերաբերմունքը, չկարողացան վհատեցնել Նրան։ԱԴ 222.2

    Հաստատության սկիզբը մինչև վերջ ամուր պահեք։ Աստծո ճշմար-տության լույսը չպետք է աղոտանա։ Այն պիտի փայլի աշխարհը շրջա— պատող մոլորության խավարի մեջ; Աստծո խոսքը պետք է բացահայտել ինչպես հասարակության բարձր խավի, այնպես էլ ցածր խավի անձանց համար։ Աստված հռչակում է ճշմարտությունը Քրիստոսի եկեղեցու միջո-ցով։ Այն լիազորված է Նրա կողմից հատուկ աշխատանք կատարելու, և եթե հավատարիմ լինի Աստծուն և հնազանդի Նրա պատվիրաններին, ապա նրանում կբնակվի աստվածային զորության լիությունը։ Եթե եկե-ղեցին պատվի Իսրայելի Տեր Աստծուն, ոչ մի ուժ չի կարող դիմադրել նրան։ Եթե նվիրված լինի, թշնամու ուժերը չեն կարողանա հաղթել նրան, ինչպես չի կարողանա դարմանը դիմադրել մրրիկին։ԱԴ 222.3

    Երբ եկեղեցին հագնի Քրիստոսի արդարության հանդերձը՝ դադարե-լով ծառայել աշխարհին, նրա համար կբացվի պայծառ, փառավոր օրվա այգը։ Քրիստոսից փրկության կենդանի ջրեր են հոսում։ Երբ հավատով կառչենք Նրա զորությանը, Նա կփոխի, զարմանալիորեն կփոխի անհույս թվացող ու վհատեցնող մեր կյանքի ավարտը։ Նա կանի այդ Իր անվան փառքի համար։ԱԴ 222.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents