Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մովսեսը տոկտց Անտեսանելիին տեսնnի պես, 28 Մարտ

    Հավատոկ թողեց նա Եգիպտոսը չվախենալով թագավորի բար— կությունից. որովՀետև Համբերեց Ասաեսանելուն տեսնողի պես։ Եբրա—յեgիu 11. 27:ԱԴ 94.1

    Հանուն Աստծո փառքի և Նրա կեղեքված ժողովրդի ազատագրման՝ Մովսեսը զոհաբերեց Եգիպտոսի մեծարանքը։ Այնժամ Աստված սկսեց հատուկ ձևով դաստիարակել նրան... Նա դեռ պետք է սովորեր ա—պավինել աստվածային զորությանը։ Մովսեսը սխալ էր հասկացել Աստծո ծրագիրը և հույս ուներ զենքի ուժով ազատագրել Իսրայելի ժողովրդին: Այդ նպատակի իրականացման համար նա վտանգի ենթարկեց ամեն ինչ և ձա-խողվեց։ Պարտված ու հիասթափված՝ նա փախստական դարձավ օտար երկրռւմ... Առերևույթ առհավետ զրկված լինելով իր կյանքի նպատակից՝ նա դրա իրականացման համար անհրաժեշտ դպրոց էր անցնում։ Մովսեսը պետք է այնպիսի փորձառություն ունենար, որը նրան կդարձներ հավա-տարիմ, երկայնամիտ հովիվ Իսրայելի համար։ Անապատի միօրինակ պարզության մեջ... նա ձեռք բերեց այն, ինչը պահպանեց իր ծանր աշ-խատանքով ու հոգսերով լեցուն կյանքի ընթացքում՝ Աստծո անձնական ներկայության գիտակցումը։ Երբ իրեն սխալ էին հասկանում կամ ներկա-յացնում, նախատում էին ու վիրավորում, երբ իրեն վտանգ կամ մահ էր սպառնում, նա կարողանում էր տոկալ «Անտեսանելիին տեսնողի պես»։ԱԴ 94.2

    Մովսեսը իմաստությամբ և մաքրությամբ գերազանցում է աշխարհի բոլոր միապետ երին և պետական գործիչներին... Նա մեծահոգի, ազնվա-բարո և հավասարակշռված մարդ էր, չուներ թերություններ, ու նրա առանձնահատուկ ունակությունները լիովին զարգացած էին։ Նա կարող էր հաջողությամբ հորդորելիր մերձավորներին, քանզի իր կյանքը կենդանի օրինակն էր այն բանի, թե մարդը ինչ կարող է դառնալ և անել Աստծո օգնությամբ։ Նա ի սրտե էր խոսում, և դա հուզում էր շատերին։ Մովսեսը մեծագույն գիտելիքների տեր էր, և, այդուհանդերձ, իր կարեկցանքն արտահայտելիս երեխայի նման պարզ էր։ Ի ծնե չափազանց նրբազգաց լինելով՝ նա անմիջապես տեսնում էր իրեն շրջապատող մարդկանց կարիքները։ Իր հեզությամբ աչքի ընկնող մարդու մասին Քրիստոսն ասում է. «Նրան կարելի է վստահել։ Նրա միջոցով Ես կարող եմ բացահայտվել աշխարհին։ Նման մարդու գործը բոլորովին զերծ կլինի երեսպաշտությունից»։ԱԴ 94.3