Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Կախվածություն Աստծուց, 11 Մարտ

    Առանg ինձ չեք կարող nչինչ անել ՀովՀաննեu 15 5:ԱԴ 77.1

    Առաջին դասը... Աստծուց մեր կախվածության մասին պետք է լինի։ Ինչպես որ դաշտի ծաղիկը արմատ է գցում հողի մեջ, ինչպես որ այն օդ, ցող, անձրև և արևի լույս պետք է ստանա, այնպես էլ մենք պետք է ստանանք Աստծուց այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր հոգևոր կյանքի համար։ԱԴ 77.2

    Աստծո ներկայությունը երաշխավորված է քրիստոնյային։ Աստծո կենդանի ներկայությունն է այն հավատի Վեմը, որին կարող են ապավինել անգամ ամենատկարները։ Նա, ով կարծում է, թե ամենագորեղն է, ամենա-թույլը կդառնա, եթե չապավինի Քրիստոսին՝ որպես իր զորության ու պատվի։ Նա է այն Վեմը, որի վրա կարող ենք հաջողությամբ կառուցել շենքը։ Աստված մոտ է մեզ Քրիստոսի քավիչ զոհաբերության, միջնորդության, ինչպես նաև եկեղեցու նկատմամբ ունեցած Նրա սիրառատ, քնքուշ իշխանության միջոցով։ Հավիտենական աթոռի կողքը նստած՝ Նա մեծ հետաքրքրությամբ հետևում է Իր ժողովրդին։ Եթե եկեղեցու անդամները հավատի միջոցով կենսական ուժ և սնունդ ստանան Հիսուս Քրիստոսից, և ոչ թե մարդկային կարծիքներից, ծրագրերից և մեթոդներից, եթե, համոզված լինելով Քրիստոսի միջոցով Աստծուն մոտ լինելու հնարավորության մեջ, լիովին ապավինեն Նրան, ապա կենդանի կապ կունենան Քրիստոսի հետ, ինչպես որ ճյուղը կապված է բնի հետ։ Եկեղեցին հաստատված է ոչ թե մարդկային տեսությունների, երկարատև ծրագրերի ու սովորությունների վրա, այլ Քրիստոսի և Նրա արդարության վրա։ Այն կառուցված է առ Քրիստոս հավատի հիմքի վրա, և «դժոխքի դռները չեն հաղթի նրան”...ԱԴ 77.3

    Յուրաքանչյուր անձի զորության աղբյուրը Աստված է, ոչ թե մարդը։ Հանդարտությունն ու վստահությունը կլինեն բոլոր նրանց զորությունը, ովքեր իրենց սիրտը նվիրում են Աստծուն։ Քրիստոսը ավելի շահագրգռված է մեր կյանքով, քան մայրը՝ իր որդու։ Մեր Փրկիչը ձեռք է բերել մեզ տառապանքի ու վշտի, անարգանքի ու նախատինքի, ծաղր ու ծանակի, մերժվելու ու մահվան գնով։ Նա հսկում է քեզ, ով Աստծո երերուն զավակ։ Իր հովանու ներքո ապահով կլինես։ Մեր մարդկային բնության տկարությունը արգելք չի հանդիսանա երկնային Հորը մոտենալիս, քանզի Քրիստոսը մեռավ, որ բարեխոսի մեզ համար։ԱԴ 77.4