Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Պաշապանեւ սկզբունքը՝ չնայելով ընդդիմությանը, 25 Հուլիս

    MissingԱԴ 217.1

    Աստված ունի մարդիկ, որոնք պատրաստ են բավարարել պա-հանջներին, որպեսզի Նրա գործը պաշտպանված լինի բոլոր ապականիչ ազդեցություններից։ Աստված պիտի մեծարվի ե փառավորվի։ Երբ աստվածային Հոգին ղեկավարում է Աստծո կողմից Իր գործը կա-տարելու համար նշանակված մարդու միտքը, նա պատասխանում է՝ ասելով. «Ահա ես, ինձ ուղարկիր»։ Նեեմիան իրեն ոոսևռոեց որպես մի մարդ, ում Աստված կարող էր օգտագործել կեղծ սկզբունքները վերացնելու ե երկնայինները վերականգնելու համար, և Աստված պատվեց նրան։ Աստված Իր գործի մեջ ներգրավում է այնպիսի մարդկանց, ում հա-վատարմությունը սկզբունքի նկատմամբ պողպատի պես ամուր է, ովքեր չեն սասանվի հոգևոր տեսողությունը կորցրածների սոփեստություններից։ԱԴ 217.2

    Նեեմիան ընտրվեց Աստծո կողմից, քանի որ պատրաստ էր համագոր-ծակցելու Տիրոջ հետ որպես վերականգնող։ Նրա ազնվության դեմ գործի դրվեց թե՜ կեղծիք, թե՛ բանսարկություն, սակայն նրան կաշառելն անհնար էր։ Անսկզբունքային մարդիկ, որ վարձվել էին չար նպատակով, չկարողա-ցան իրենց հնարքներով համոզել նրան։ Նա թույլ չտվեց նրանց ահաբեկել իրեն ե ստիպել վախկոտի նման վարվելու։ Երբ նա տեսնում էր, որ մարդիկ գործում են սխալ սկզբունքներով, կայքից նայողի դիրք չէր բռնում ե իր լռությամբ համաձայնության նշան չէր տափս։ Նա թույլ չէր տափս, որ մարդիկ եգշսսկացնեին, թե ինքը սխալի կողմնակից է։ Նա վճռականորեն և անզիջում կերպով պաշտպանում էր ճիշտը։ Նա չէր կամենում Աստծո սկզբունքները մազաչափ անգամ աղճատող ազդեցության ենթարկել։ԱԴ 217.3

    Երուսաղեմի պատերը կառուցողների նման՝ մենք էյ կհանդիպենք ամեն տեսակի ընդդիմության, սակայն եթե արթուն լինենք, աղոթք անենք և աշխատենք նրանց պես, Աստված կմարտնչի մեր փոխարեն և պանծալի հաղթանակներ կշնորհի մեզ։ Մենք պիտի առաջ ընթանանք աներեր վստահությամբ՝ հավատալով, որ Աստված Իր ճշմարտության համար մեծ ե սքանչելի հաղթանակներ կշահի։ Ապավինելով Հիսուսին՝ մենք կուղեկց-վենք այնպիսի զորությամբ, որը համոզում է, որ մեր կողմն է ճշմար-տությունը։ԱԴ 217.4