Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Քրիստոսը ճշմարիտ Որթն է, 7 Հոկտեմբեր

    Ես եմ ճշմարիտ որթը, և իմ Հայրը մշակն Է։ ՀովՀաննես 15. 1:ԱԴ 294.1

    Նրանք, ովքեր ուզում են հետևել Քրիստոսին, պետք է հավատան Նրան, պիտի բացեն իրենց սրտերը ընդունելու համար Նրան՝ որպես մշտական հյուր։ Նրանք պետք է մնան Քրիստոսում, ինչպես ճյու-ղը՝ կենդանի որթի վրա։ Բնի և ճյուղի միջև գոյություն ունի կենդանի կապ, և առանձին ճյուղը տափս է նույն պտուղը, ինչ ընդհանուր ծառը։ԱԴ 294.2

    Այսպես և Տերը կգործի այն մարդու միջոցով, ով միանում է Հիսուս Քրիստոսին։ Նրանք, ովքեր մշտապես ապավինում են Քրիստոսին, Ենով— քի նման Աստծո մշտական ներկայության զգացողությունը կունենան։ Ինչո՞ւ է այդքան մեծ նրանց թիվը, ովքեր իրենց զգում են անորոշ դրության մեջ ևորբ։ Որովհետև նրանք չեն հավատում այն թանկագին ճշմարտությանը, որ Տեր Հիսոան իրենց մեղքի կրողն է։ Հանուն օրինազանցների էր, որ Հիսուսը Իր վրա վերցրեց մարդկային բնությունը և դարձավ մեզ նման, որպեսզի մենք հավիտենական խաղաղություն և վստահություն ունենանք։ Մենք բարեխոս ունենք երկնքում, ե նա, ով ընդունում է Նրան որպես իր անձնական Փրկիչ, որբ չի մնում՛ և դատապարտված չի կրելու սեփական մեղքերի անեծքը։ԱԴ 294.3

    Մենք պետք է օրըստօրե զարգացնենք մեր հավատը, ամեն օր խոր-հենք Նրա մասին, Ով հանձն է առել մեր դատական գործը, Ով գթառատ և հավատարիմ քահանայապետ է, «որովհետև, քանի որ ինքն իսկ չարչար-վեց՝ փորձվելով (ոչ թե մի քանի բանով, այլ մեզ նման ամեն ինչով), կարոդ է օգնել փորձվողներին”, «քանզի ոչ թե այնպիսի քահանայապետ ունենք, որ չկարողանա մեր տկարություններին կարեկից լինել»։ Անգամ այժմ՝ երկնքում, Նա վշտակից է մեզ և որպես կենդանի Փրկիչ, որպես շահագրգռված Դատապաշտպան բարեխոսում է մեզ համար։ԱԴ 294.4

    Մենք պետք է ամեն օր խորացնենք մեր հավատը, որը պիտի օրեցօր աճի, քանզի Նա ոչ միայն փրկել է, այլ սիրել է մեզ և Իր արյունով լվացել է մեր մեղքերը՝ դարձնելով մեզ թագավորներ և քահանաներ Աստծո և Հոր համար։ԱԴ 294.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents