Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երբ Ավետարանը քարոզվի բոլորին, 30 Սեպտեմբեր

    Եվ արքայության այս ավետարանը բոլոր տիեզերքում կքարոզվի ամեն Հեթանոuներին վկայություն լինելու Համար, և ախ ժամանակ կգա վերջը։ Մատթեոս 24. 14:ԱԴ 286.1

    «Ինչպես որ իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։ Մենք պիտի այնպես հստակորեն վկայենք ճշմարտությունր, ինչպես վկայում էին Քրիստոսն ու առաքյալներր։ Ապավինելով Սուրբ Հոգու կարողությանը՝ պետք է վկայենք խաչյալ և հարուցյալ Փրկչի ողոր— մության, բարության ու սիրո մասին։ Սրանով միջնորդներ կլինեք, որոնց օգնությամբ շատերի մտքից կցրվի խավարը, և շատ սրտերից երախտա-գիտություն և գովք կբխի առ Աստված։ Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր մեծ գործ ունի անելու։ԱԴ 286.2

    Նրանք, ովքեր չեն ընդունի աշխարհին տրվող վերջին հանդիսավոր նախազգուշական պատգամը, պիտի աղճատեն Սուրբ Գիրքը։ Նրանք ոտնձգություններ են կատարելու աստվածաշնչյան ճշմարտության ջատա-գովների էության նկատմամբ և կեղծ պնդումներ անելու նրանց հավատի և ուսմունքի վերաբերյալ։ Ամեն հնարավոր միջոց գործի է դրվելու՝ մարդկանց ուշադրությունը շեղելու համար։ Կազմակերպվելու են ցուցահանդեսներ, խաղեր, ձիարշավներ և հաճույք պատճառող զանազան այլ միջոցառումներ։ Դժոխային մի ուժգին զորություն դրդելու է նրանց հակառակվել երկնային պատգամին։ Եկեք համախմբվենք էմմանուել Իշխանի դրոշի ներքո և Հիսուսի անունով ե զորությամբ ավարտին հասցնենք պատերազմը։ԱԴ 286.3

    Մարդիկ կորչում են։ Նրանք պետք է իմանան փրկության պայմաննե-րը։ Շատերը, թվում է, թաղված են տգիտության խավարի մեջ, ամուր դիրք են բռնել անհաղթահարելի պատնեշի հետևում, սակայն հիշեք, որ ձեզ հետ միասին աշխատում են երկնային ուժերը։ Սուրբ Հոգին կարոդ է թափանցել անհավատության ամրոցը։ Իր զորքերին Հիսուսն է առաջնորդում դեպի կռվի դաշտ։ Մեր Զորավարը միշտ հաղթանակում է։ԱԴ 286.4

    Երբ Աստծո եկեղեցու անդամները անեն իրենց հանձնարարված գործը հայրենիքում կամ արտասահմանում, կատարեն ավետարանական պատվերը դրա կարիքն ունեցող դաշտերում, ողջ աշխարհը շուտով կնախազգա. - շացվի, և Տեր Հիսուսը կվերադառնա այս երկիր զորությամբ և մեծ փառքով։ Աստված կկատարի գործը, եթե մենք դառնանք Նրա ձեռքի գործիքը։ԱԴ 286.5