Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստոսը գովաւք է Իրեն ծառայող ներին, 29 Սեպտեմբեր

    Լավ, բարի և Հավատարիմ ծառա, քիչ բաների վրա Հավաաարիմ էիր, ես քեզ շատ բաների վրա կդնեմ. մտի` ր քո տիրոջ ուրախությունը։ Մատթեոս 25. 21:ԱԴ 285.1

    Տերը ցանկանում է մեծ բաներ անել մեզ համար։ Մենք հաղթելու ենք ոչ թե մեր թվաքանակի, այլ Հիսոաին լիովին հնազանդվելու շնորհիվ։ Մենք պետք է առաջ գնանք Նրա ուժով՝ ապավինելով Իսրայելի հզոր Աստծուն։ Անհրաժեշտ է լավ իմանալ ճշմարտությունը, այլապես չենք կարող կանգնել նրա նենգավոր հակառակորդների դեմ։ Աստվածաշունչը հարկավոր է ուսումնասիրել ոչ միայն նրա վարդապետությունների, այլև գործնական դասերի համար։ Դուք երբեք չպետք է անակնկալի գաք, երբեք չպետք է զինաթափ լինեք։ Պատրաստ եղեք ցանկացած դեպքի, ցանկա-ցած պարտականության համար։ Ծանոթ լինելով մարգարեություններին, Քրիստոսի դասերին՝ միշտ սպասեք՝ պատրաստ լինելով օգտագործելու ճշմարտությունը ներկայացնելու ամեն առիթ։ Սակայն մի՜ ապավինեք լավ կշռադատված փաստարկներին։ Միայն փաստարկը բավական չէ։ Պետք է ծնկաչոք որոնեք Աստծուն և ապա դուրս գաք ժողովրդին դիմավորելու՝ Նրա Հոգու զորությամբ և ազդեցությամբ։ Աստված ուզում է, որ դուք Գե—դեոնի բանակը կազմող մարդկանց նման միշտ պատրաստ լինեք գործի անցնելու։ԱԴ 285.2

    Երբ վերջնական հատուցման օրը ամեն մեկը ստանա իր արած գործերի վարձը, դուք հնարավորություն կունենաք տեսնել այն մարդկանց, որոնց օգնել եք. նրանք կմոտենան ձեզ և կասեն. «Դու ինձ դուրս բերեցիր ընկճված վիճակից»։ Եվ Տերը կասի ձեզ. «Լավ, բարի և հավատարիմ ծառա»։ԱԴ 285.3

    Տերն ունի Իր բոլոր աշխատողների ցուցակը։ Աստվածաշնչի մեջ նա մեզ հայտնում է նրանցից մի քանիսի անունները։ Հավատարիմ տնտես-ների թվին են պատկանում Աբրահամը, Հովսեփը, Մովսեսը, Եղիան, Դա— նիելը, Նեեմիան, Հովհաննեսը և Պա՜լոսը։ Տիրոջ այգու մշակները կարող են խրախուսվել բոլոր դարերի բարի օրինակներով։ Այդ օրինակները կա-րոդ են քաջալերել նրանց Աստծո սիրով, հրեշտակների ծառայությամբ, Հիսուսի կարեկցանքով և թանկագին հոգիներ շահելու հույսով, ովքեր պետք է որպես աստղեր հավիտյան շողան իրենց փառքի պսակների վրա։ԱԴ 285.4