Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք ձգտում ենք գոհացնել Աստծուն, ոչ թե ինքներս մեզ, 17 Հունիս

    Եվ ինձ ուղարկողն ինձ Հետ է. ինձ մենակ չի թողել Հայրը, որովՀետև ես միշտ նրան Հաճելի բաներն եմ անում։ ՀովՀաննես 8. 29:ԱԴ 178.1

    Եթե Քրիստոսը ցանկանար, ապա կարող էր Իր իսկ ստեղծած աշխարհում հանգիստ ու ճոխ կյանք անցկացնել՝ վայելելով բո-լոր հաճույքները, որ աշխարհը կարող էր առաջարկել։ Սակայն Նա չէր մտածում Իր հարմարության մասին։ Նա ապրում էր ոչ թե Իրեն գոհաց-նելու, այլ բարիք անելու և մարդկանց առատ օրհնություներ բերելու համար։ԱԴ 178.2

    Ոչինչ չի կարող օգնել այն տղամարդուն, կնոջը կամ երեխային, որը չի լսում և հնազանդվում պարտականության ձայնին, որովհետև պարտա-կանության ձայնը Աստծո ձայնն է։ Աչքերը, ականջներն ու սիրտը դառ-նում են անզգա, երբ մարդիկ հրաժարվում են աստվածային խորհուրդը լսելուց և ընտրում են իրենց հաճելի ճանապարհները։ԱԴ 178.3

    Այն տղամարդը կամ կինը, որը թողնում է Աստծո կողմից իրեն հատ-կացված տեղը՝ իր հակումները բավարարելու համար, ե գործում է իր սե-փական ծրագրով, հիասթափություն է ապրում, քանի որ ընտրել էր իր ճանապարհը՝ Աստծո ճանապարհի փոխարեն...ԱԴ 178.4

    Սեր երկնային Հայրը մեր Ղեկավարն է, ե մենք պետք է ենթարկվենք Նրա սահմանած կարգին։ Մենք Նրա ընտանիքի անդամներն ենք։ Նա իրավունք ունի մեզանից ծառայություն ակնկալելու... Մենք պիտի ընթանանք ոչ թե մեր ուղիով, այլ Աստծո ուղիով՝ կատարելով Նրա կամքը... Սարդիկ շատ են տառապում, որովհետև շեղվում են այն ճանա-պարհից, որ Աստված է ընտրել իրենց համար։ Նրանք քայլում են իրենց իսկ վառած կրակի կայծերի մեջ, և անխուսափելիորեն ընկնում են նե-ղության, անհանգստության ու վշտի մեջ, ինչից կարող էին խուսափել, եթե իրենց կամքը հնազանդեցնեին Աստծուն... Ինչ ճանապարհ էլ Աստված ընտրի և սահմանի մեզ համար, դա միակ ապահով ճանապարհն է... Հավատի աչքերով, մանկան հեզությամբ, ինչպես հնազանդ զավակներ, նայենք Աստծուն, հետևենք մեր Առաջնորդին, և դժվարությունները կանհետանան։ Նա խոստացել է. «Ես կխրատեմ քեզ և կսովորեցնեմ քեզ»։ԱԴ 178.5