Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Չպետք է պարծենանք հարստությամբ, 15 Օգոստոս

    Հարուստս իր Հարստությունով չպարծենա։ Երեմիա 9. 23:ԱԴ 239.1

    Հարուստը չպետք է պարծենա իր հարստությամբ։ Եթե մեր սիրտը կապված է աշխարհային բաներին, մենք չենք կարող մեծարել Քրիստոսին։ Սատանան ցանկանում է, որ մեր միտքը միշտ կլանված լինի այս կյանքի հոգսերով, որպեսզի աչքաթող անենք ավելի վեհ կյանքը, սա-կայն մենք չենք կարող թույլ տալ մեզ տեղի տալու նրա հնարքներին։ Բոլոր երկրավոր, ինչպես նաև հոգևոր օրհնությունների աղբյուրը Քրիս-տոսն է։ Եթե Նա մեզ հարստություն է տվել, ապա մենք չպետք է այն հա-մարենք մեր սեփականը։ «Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, ուր ցեցն ու ժանգը ապականում են, և ուր գողերը պատը ծակում են և գողա-նում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցեք երկնքում...»։ԱԴ 239.2

    Պողոսն ամեն բան վնաս էր համարում, որպեսզի կարողանար շահել Քրիստոսին։ Սական երբ Փրկիչը պահանջում է մեր ունեցվածքը և մեր ծառայությունը, շատերը, տեսնելով, որ չեն կարող հնազանդվել Աստծուն և միևնույն ժամանակ պահպանել իրենց երկրավոր գանձերը, վճռում են մնալ իրենց գանձերի կողքին։ԱԴ 239.3

    Ինչպես կարող են նրանք, ովքեր հույս ունեն Քրիստոսի գահի շուրջ կանգնելու և Նրա արդարությունը հագնելու, չվստահել Աստծուն և վախենալ, որ Նա կարող է թույլ տալ, որ իրենք կարիքի մեջ ընկնեն։ Որ-տե՞ղ է նրանց հավատը։ Եթե մեր երկնային Հայրը կերակրում է ագռավ-ներին, մի՞թե առավել ևս չի կերակրի մեզ։ Եթե ճիշտ պատկերացում ունե-նայինք Քրիստոսի մասին, ապա թույլ չէինք տա, որ որևէ բան կանգներ մեր և Նրա միջև։ Նրանք, ովքեր ջանում են որքան հնարավոր է մոտ լինել աշխարհին և, այնուհանդերձ, շահել երկինքը, կմոտենան ճիշտ անքան, որ դուրս կմնան երկնքից։ Եթե կամենում ենք Տառապյալի հետ նստել Նրա գահին, ապա պիտի ընդունենք նաև կրոնի տառապալից մասը։ԱԴ 239.4

    Մենք կարող ենք դրամ վաստակել, սակայն պետք է համարենք, որ այն վստահված է մեզ ոչ թե վատնելու, այլ Տիրոջ գործին ծառայեցնելու համար։ Մեր վերջնական նպատակը պիտի փնի հնազանդվելը մեր Զո-րավարի հրամաններին, դրանով իսկ մեզ համար երկնային գանձեր դի-զելը։ Այղ դեպքում, երբ այս աշխարհը բոլորովին կործանվի, երկնքում գանձ կունենանք, որը չի պակասի։ԱԴ 239.5