Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ինչպես պետք է աշխատենք, 16 Սեպտեմբեր

    Այլ Sեր Աստծուս ձեր սրրտերում սուրբ պաՀեgեք և միշտ պատրաստ եղեք Հեզությամբ և երկյուղաձությամբ պատասխան տալու ամենին, որ ձեր մեջ եղած Հույսի պատճառը Հարgնի։ Ա Պետրոս 3. 15:ԱԴ 272.1

    Երբ ամեն օր անում ենք Քրիտոսի գործերը, Նրա կամքր կատա-րելը հաճույք է դառնում։ Քրիստոսը եկավ մեր աշխարհ՝ Աստծո օրենքն իր կյանքում իրականացնելու, ամեն բանում մեզ օրինակ լինեւու։ Նա կանգնեց քավության և անսիրտ երկրպագուների ահռելի բազմու-թյան միջե, որոնք ցուցամոլ, հպարտ և փառամոլ էին ե Իր ճշմարտության դասերով, որ «պերճախոս էին իրենց պարզությամբ”, տպավորեց մարդ-կանց գիտակցության մեջ հոգևոր երկրպագության անհրաժեշտությունը։ Նրա դասերը տպավորիչ, գեղեցիկ և նշանակալից էին, և, այդուհանդերձ, այնքան պարզ, որ երեխան անգամ կարոոդ էր հասկանալ դրանք։ Նրա ներկայացրած ճշմարտությունն այնքան խորն էր, որ ամենաիմաստուն ե ուսյալ ուսուցիչն իսկ չէր կարող երբևէ սպառել այն։ Նրանք, ովքեր աշ-խատում են այնպես, որ կարծես տեսնում են Անտեսանելին, միշտ պարցություն կպահպանեն՝ ամենապարզ խոսքերին հաղորդելով ամենա-մեծ ճշմարտությունների զորությունը։ԱԴ 272.2

    Երիտասարդները կարող են ուժ լինել Քրիստոսի համար, եթե պահ-պանեն իրենց պարզությունը և չձգտեն ներկայացնել ցնցող, յուրօրինակ բաներ, այլ սովորեցնեն իրենց Տիրոջ պատվերները։ Պարզագույն ճշմար-տությունները դարձնել նորույթ ե յուրահատուկ ինչ-որ բան, նշանակում է զրկել դրանք Քրրիստոսի համար հոգիներ շահելու ուժից: Հաջողության հասնելու համար կարիք չկա դիմելու երկար խոսքերի և վերամբարձ պեր-ճախոսության։ Դուք պետք է ունենաք կենդանի փորձառություն Աստծո հետ և խոսքի պարզություն՝ կորուսյալին Քրիստոսի սերը ներկայացնե-լիս։ Երբ ձեր սրտում բոցավառվի Հիսոաի սերը, դուք կփոխանցեք այն ուրիշներին և կդառնաք Քրիստոսի վկաները։ԱԴ 272.3

    Մենք չպետք է Ավետարանը կամ Քրիստոսի խաչը պատենք դեկորա-տիվ վարդերով՝ դրանով իսկ ապարդյուն դարձնելով Նրա մասին քարոզը։ԱԴ 272.4

    Աստծո որդու կամ դստեր անկեղծ, ազնիվ խոսքերը՝ ասված բնական պարզությամբ, կարալ են բաց անել այն սրտերի դռները, որոնք երկար ժամանակ փակ են եղել Քրիստոսի և Նրա սիրո համար։ԱԴ 272.5