Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երկու խիզախ երիտասարդներ ջախջախում են փղշտացիներին, 20 Հուլիս

    Եվ ՀովնաքԹանն իր ղենքերը կրող պատանուն ասաg. Եկ այս անթլփատների պաՀապան ղորքերի մոտն անgնենք, գուgե Sերը մեզ Համար մի բան անի, որովՀեաև Sիրnջ Համար արգելք չկա որ շատով կամ քչով ազաաի։ Ա Թագավnրաg 14. 6:ԱԴ 212.1

    Տերը տեսավ, որ Հովնաթանը՝ Սավուղի որդին, ազնիվ ե մաքուր մարդ է, որին Ինքը կարող է մոտենալ և որի սրտի վրա կարող է ազդել։ԱԴ 212.2

    Այս երկու մարդիկ ապացուցեցին, որ գործում էին մի զորավարի ազ-դեցությամբ և հրամանով, Ով մարդուց բարձր է։ Առերևույթ նրանց ձեռ-նարկումը անխոհեմ էր և հակառակ ռազմական բոլոր օրենքներին։ Սա-կայն Հովնաթանի արարքը մարդկային անխոհեմության արդյունք չէր։ Նա հույսը չէր դրել իր և իր զինակրի ուժերի վրա, այլ մի գործիք էր, որ Աստված օգտագործեց ի օգուտ Իր Իսրայել ժողովրդի։ Նրանք ծրագիր կազմեցին և իրենց գործը հանձնեցին Աստծո ձեռքը։ Եթե փղշտացիների զորքերը մարտահրավեր նետեին նրանց, նրանք պետք է առաջ գնային։ Եթե նրանք ասեին՝ եկեք, իրենք պետք է բարձրանային նրանց մոտ։ Հովնաթանն ու նրա զինակիրը այսպիսի նշան էին խնդրել Տիրոջից, և երբ փղշտացիները ձայն տվին, դա նրանց համար Տիրոջ նշանն էր։ Այս երկու տղամարդիկ իրենց հույսը դրեցին Աստծո վրա և առաջ գնացին։ Հաղ-թահարումը դյուրին չէր խիզախ արկածախնդիրների համար, նրանք դժվարությամբ մագլցեցին սարի գագաթը։ԱԴ 212.3

    Փղշտացիների համար շատ հեշտ էր այս երկու քաջազուններին սպանելը, սակայն նրանց մտքով անգամ չէր անցնում, որ նրանք, լինելով ընդամենը երկու հոգի, եկել էին թշնամական մտադրությամբ։ Փղշտացիք չափից ավելի զարմացել և անակնկալի էին եկել, որպեսզի հասկանային նրանց նպատակը։ Նրանք նրանց դասալիքներ համարեցին և թույլ տվե-ցին, որ անվնաս վերև հասնեն։ «Եվ նրանք ընկնում էին Հովնաթանի առաջ, նրա զինակիրն էլ նրա ետևից էր մեռցնում»։ Այս համարձակ արարքը խառնաշփոթություն առաջացրեց բանակում։ Արդեն քսան հոգի մահացած ընկան, և թշնամու աչքին հարյուրավոր զինյալ մարդիկ երևացին։ Դրանք երկնքի զորքերն էին, որ հայտնվեցին փղշտացիների բանակին։ԱԴ 212.4