Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Նա բացահայտում է Իր սերը Սեր հանդեպ, 12 Հունվար

    Սրանով Ասաձո սերն երևաg մեշրսնում՝, որ Աստված իր ժիա&ին Որդուն ուղարկեց աշխարՀ, որ Նրանով կյանք ունենանք։ ԱՀովՀա1հւեւ 4. 9:ԱԴ 16.1

    Ստեղծարար ոıժի յուրաքանչյուր դրսևորում անսահման սիրո արտահայտում է։ Աստծո գերիշխանությունը լիառատ օրհնություն է պարունակում բոլոր արարված էակների համար։ Սաղմոսերգուն ասում է.ԱԴ 16.2

    «Ուժեղ է քո բազուկը, քո ձեռքը զորավոր է և քո աջը բարձր
    “,
    Ողորմություն և ճշմարտություն գնում են քո երեսի առաջից.
    Երանի այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը.
    Ով Տեր, նրանք քո երեսի լույսով կգնան։
    Քո անունով ամեն օր կցնծան,
    Եվ քո արդարությունով կբարձրանան։
    Որովհետև դու ես նրանց զորության փառքը...»
    ԱԴ 16.3

    Սաղմոս 89.13-18

    Բարու և չարի միջև մեծ պայքարի պատմությունը՝ երկնքում սկսված պահից մինչև ապստամբության վերջնական տապալումն ու մեղքի լիակատար ոչնչացումը, նույնպես Աստծո անփոփոխելի սիրո արտա-հայտություն է... Աստծո կառավարման հիմքում ընկած է սիրո օրենքը, և բոլոր բանական էակների երջանկությունը կախված է արդարության այդ վեհ սկզբունքներին կատարելապես ներդաշնակելուց։ Աստված բոլոր Իր արարածներից սիրո ծառայություն է ակնկալում, ծառայություն, որ բխում է Իր բնավորության գնահատումից։ Հարկադրված հնազանդությունը հաճելի չէ Նրան... Քանի դեռ արարված էակները սիրահոժար նվիրվածություն էին ցուցաբերում Աստծո հանդեպ, ողջ տիեզերքում կատարյալ ներդաշնակություն էր տիրում։ Արարչի կամքը կատարելը երկնային զորքի ուրախությունն էր։ Նրա փառքն արտացոլելն ու փառաբանելը մեծագույն հրճվանք էր պատճառում իրենց։ Եվ քանի դեռ Աստծո հանդեպ սերը կարևորագույնն էր, նրանք անեսա— պաշտ սիրով սիրում ու վստահում էին միմյանց։ Ոչինչ չէր խախտում երկնային ներդաշնակությունը։ԱԴ 16.4