Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք դավանnմ ենք Քրիստոսին, 12 Հոկտեմբեր

    Արդ , ով որ ինձ մարդկանց առաջ դավանի, ես էլ նրան կդավանեմ իմ Հոր առաջ, որ երկնքում՝ԷՀ էքվ ով որ ինձ ուրանա մարդկանց առաջ, ես էլ կոլրա՚նամ՝ նէրան իմ՝ Հոր առաջ, որ երկնքում Է։ Մատթեոս 10 32, 33:ԱԴ 299.1

    Դավանո՞ւմ ենք արդյոք Քրիստոսին մեր առօրյա կյանքում։ Դավանո՞ւմ ենք Նրան մեր արտաքինով՝ պարզ և համեստ զգեստ կրելով։ Հեզ ու հանդարտ հոգի՞ն է արդյոք մեր զարդարանքը, որն այնքան թանկ է Աստծո աչքում։ Ջանո՞ւմ ենք արդյոք առաջ տանել մեր Տի-րոջ գործը։ իմաստ չունի ձեզ ասելը, որ չպետք է կրեք այս կամ այն իրը, քանզի, եթե ձեր սրտում սեր կա այդ ունայն բաների հանդեպ, ապա ձեզ զարդարանքներից զրկելը նման կլինի ծառի սաղարթը կտրելուն։ Մարմ-նավոր սրտի հակումները դարձյալ գլուխ կբարձրացնեն։ Դուք պետք է ձեր սեփական խղճի ձայնին լսեք։ԱԴ 299.2

    Մենք պետք է մնանք Նրանում, ինչպես ճյուղը՝ որթի վրա։ Մենք կա-րիք ունենք, որ կացինը դրվի ծառի արմատին։ Մեզ հարկավոր է մեռնել աշխարհի, «ես»—ի համար և ապրել Աստծո համար։ Մեզ անհրաժեշտ է սերտորեն մոտենալ Քրիստոսին, որպեսզի մարդիկ իմանան, որ մենք եղել ենք Քրիստոսի հետ և սովորել Նրանից։ԱԴ 299.3

    Քրիստոսին ընդօրինակողը ցույց կտա Նրա անձնուրացությունն ու անձնազոհությունը։ Հատկապես այնտեղ, ուր Աստվածաշնչով առաջնորդ-վող քիրստոնյայի խիղճը նախազգուշացնում է նրան զգոնություն և անձ-նուրացություն ցուցաբերել, ինչպես նաև ճիշտ ժամանակին կանգ առնելու մասին, աշխարհային մարդը անցնում է սահմանագիծն իր եսամոլական հակումները բավարարելու համար։ Սահմանագիծի մի կողմում Հիսուս Քրիստոսի անձնուրաց հետևորդն է, մյուս կողմում՝ իր անձը բավարարող աշխարհասերը, որը տրվում է նորաձևությանը, թեթևամիտ կյանք վարում և իրեն արգելված հաճույքներ թույլ տալիս։ Քրիստոնյան չի կարող անցնել սահմանագծի մյուս կողմը։ Դա նրա տեղը չէ։ԱԴ 299.4

    Մեր կյանքը պետք է ծածկված փնի Քրիստոսով Աստծո մեջ, որ երբ Նա հայտնվի, մենք նույնպես հայտնվենք Նրա հետ փառքով։ԱԴ 299.5