Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ժառանգում ենք արքայությունը, 23 Դեկտեմբեր

    Այն Ժամանակ թագավnրը կասի իր աջ կnղինների.. «Եկե՜ք, իմ Հոր օրՀնածներ, ժառանգեgեք աշխարՀի սկզբից ձեզ Համար պատրաստված արքայությունը։ Մ ատթեոս 25. 34:ԱԴ 373.1

    Յուրաքանչյուր արարք, որ անում ենք Աստծո ժողովրդին օգնելու համար, պիտի վարձատրվի որպես Իրեն արված։ԱԴ 373.2

    Վերջնական հաշվետվության օրը Քրիստոսը մարդկանց չի ներկա-յացնելու այն մեծ գործը, որ Ինքն արել է՝ հանուն նրանց փրկության զոհելով Իր կյանքը։ Նա ներկայացնելու է նրանց այն նվիրված աշխատանքը, որ նրանք կատարել են Իր համար։ Ինչպիսի՜ ան գերազան ցեփ, բացառիկ սեր։ Նա հիշատակելու է անգամ հեթանոսների աշխատանքը, որոնք չեն ունեցել Աստծո օրենքի գիտակցական իմացություն, բայց կատարել են հենց այն, ինչ օրենքը պահանջում է, քանի որ լսել են բնության միջոցով իրենց հետ խոսող ձայնը։ Երբ Սուրբ Հոգին վայրենու սիրտը համակում է Քրիստոսի Հոգով, ե նա օգնում է Աստծո ծառաներին, ապա նրա սրտում առաջացած կարեկցանքը ներհակ է դառնում նրա էությանը, նրա դաստիարակությանը։ Աստծո շնորհը, ներգործելով խավարած մտքի վրա, փափկեցնում է վայրի բնությունը, որին չէր ուսուցանել մարդկային իմաստությունը։ԱԴ 373.3

    Քրիստոսն իր շնորհը դնում է վայրենու սրտի մեջ, և նա ծառայում է մյուսների օգտին՝ անգամ նախքան ճշմարտության և կյանքի խոսքերը լսելն ու ըմբռնելը։ Տեսեք, թե Աստծո ծառայի շուրջ ինչպիսի ամբոխ է խռնվում՝ նրան վնասելու համար։ Բայց Տերը ներգործում է գուցե մեկ մարդու սրտի և մտքի վրա, որպեսզի նա պաշտպանի Աստծո ծառային, և երբ ռազմական խորհուրդդ վճռում է սպանել քրիստոնյային, այդ վայրենու բարեխոսությունը փոխում է վճիռը, և նրա կյանքը խնայվում է։ O`, ինչպիսի՜ սեր է ցուցաբերվում այդ վայրենու հանդեպ այս մեկ արարքի փոխարեն։ Այսպիսիներին Քրիստոսն ասում է դատաստանի օրը. «քաղցած էի, և ինձ ուտելիք տվիք, ծարավ էի, և ինձ ջուր տվիք՝ խմելու, օտար էի, և ինձ ձեր մոտ առաք, մերկ էի, և ինձ հագցրիք, հիվանդ էի և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ մոտ եկաք»։ «Եկեք, իմ Հոր օրհնածներ, ժառանգեցեք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստված արքայությունը»։ԱԴ 373.4