Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ունակությունները զարգանում են հոգնոր աճին զուգընթաց 11 Նոյեմբեր

    MissingԱԴ 330.1

    Շատերի տգիտությունը ինքնակամ և աններելի է։ Որոշ երիտասարդներ... չեն օգտվում իրենց առավելություններից։ Նրանք կցանկանային ճիշտ կարդալու գրել, բայց կատարելությունը ձեռք է բերվում փութաջան աշխատանքի գնով, որը նրանք չեն ուզում անել։ Նրանք հիշեցնում են ինձ մի պատանու, որին հայրն ուղարկել էր դպրոց և տվել էր լավ կրթություն ստանալու ամեն հնարավորություն։ Սակայն նա չէր ուզում սովորել՝ ասելով, որ իր հայրն ի վիճակի է լավ կրթություն տալու իրեն, և որ ինքը չի պատրաստվում դրա համար գլուխ կոտրել։ Դուք բոլորդ անմիջապես կասեք, որ նա տգետ կմնա, որովհետև չգիտի դեպի գիտելիք տանող թագավորական ճանապարհը։ Բայց առողջ կրոնական փորձա- ռություն ունենալու ցանկությունն առանց լուրջ, անձնուրաց ջանքերի նույն-քան անօգուտ է։ Հոգևոր բաների վերաբերյալ ձեր տգիտության պատճա-ռով հառաչելը երբեք ձեզ իմաստուն չի դարձնի փրկության համար։ Տասնյակ հազարավոր ծույլ արցունքներ են թափվում և հառաչանքներ ուղղվում դեպի երկինք, որոնք երբեք չեն արժանանում Հիսուսի գեթ մեկ հավանություն տվող ժպիտին։ Սի՜ կարծեք, թե քրիստոնեական փորձա-ռությունը կգա ձեզ մոտ ինքն իրեն։ Երբ մտադրվում եք անել որևէ բան, որ ձեր սրտով է, ապա դժվարություններից չեք հուսահատվում, այլ նորանոր փորձեր եք կատարում։ԱԴ 330.2

    Դանիելն ու նրա երեք ընկերները... հավասարակշռված էին, որովհե-տև հանձնվել էին Սուրբ Հոգու վերահսկողությանը։ Այս երիտասարդներն իրենց աշխարհական, գիտական և կրոնական շնորհների ողջ փառքը վե-րագրում էին Աստծուն։ Նրանց գիտելիքները պատահականության արդ-յունք չէին, նրանք ձեռք էին բերում դրանք իրենց աժերի բարեխիղճ օգտա— գործմամբ, և Աստված նրանց հմտություն և հասկացողություն էր տափս։ԱԴ 330.3

    Ստավոր ունակություններն աճում են ճիշտ այնքանով, որքանով զարգանում է հոգևոր բնավորությունը, ինչպես դա եղավ Դանիելի դեպքում։ԱԴ 330.4

    Տերը կհամագործակցի բոլոր նրանց հետ, ովքեր լրջորեն ջանում են հավատարմաբար ծառայել Իրեն, ինչպես որ գործակցում էր Դսւնիելի և նրա երեք ընկերների հետ։ԱԴ 330.5