Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երբ մեղանչում ենք, Նա բարեխոսում է մեդ համար երկնբում, 16 Հունվար

    Իմ որդյակնէս, սա գրում եմ ձեզ որ չմեղահչեք, և եթե մեկը մեղան չի, բարեխոս ունէնք Հոր մոտ ՀԻսուս Քրիսաոս արդարին։ Ա ՀովՀան Նես 2.1 ;ԱԴ 20.1

    Տեր Եհովան փրկության ծրագիրն ավարտուն չէր համարի, եթե նրանում ներդրված լիներ միայն Իր սերը։ Նա իր զոհասեղանի մոա մեր բնությունը ունեցող մի Բարեխոս կանգնեցրեց։ Որպես մեր Միջնորդ՝ Քրիստոսի գործն է ներկայացնել մեզ Աստծուն ինչպես Նրա որդիներ և դուստրեր։ԱԴ 20.2

    Քրիստոսն ուխտել է լինել մեր փոխանորդն ու երաշխավորը, և Նա ոչ մեկին չի անտեսում։ Նրա հնազանդությունից կատարյալ հնազանդության անսպառ պաշար է գոյացել։ Երկնքում Նրա արժանիքները, Նրա անձնուրացությունն ու անձնազոհությունը համարվում են անուշահոտ խունկ, որ պիտի մատուցվի Իր ժողովրդի աղոթքների հետ միասին։ Երբ մեղավորի անկեղծ, խոնարհ սրտից բխած աղոթքները բարձրանում են դեպի Աստծո գահը, Քրիստոսը միացնում է դրանց Իր կատարյալ հնազանդության արգասիքները։ Այս խունկը անուշաբույր է դարձնում մեր աղոթքները։ Քրիստոսը խոստացել է բարեխոսել մեզ համար, իսկ Հայրը միշտ լսում է Որդուն։ԱԴ 20.3

    Սա է աստվածապաշտության խորհուրդը, որ Քրիստոսը պիտի մարդկային բնություն հագներ և Իր խոնարհ կյանքով բարձրացներ մարդու բարոյական արժեքն Աստծո առաջ։ Այդ նույն բնությունը Նա պետք է տաներ Աստծո գահի առջև ու այնտեղ Իր զավակներին ներկայացներ Հորը, որպեսզի հրեշտակներին բաժին հասած պատվից ավելի մեծ պատիվ շնորհվեր նրանց, ահա սա է, որ զարմանք է պատճառում համայն տիեզերքին, սա՜ է այն խորհուրդը, որի մեջ կամենում են ներթափանցել հրեշտակ— ները։ Այս սերն է, որ փշրում է մեղավորի սիրտը։ԱԴ 20.4

    Նա, Ով չկարողացավ հանգիստ նայել, թե ինչպես են մարդիկ ենթարկվում կործանման, այլ Իր հոգին մատնեց մահվան, որպեսզի վւրկի նրանց հավիտենական կորստից, խղճահարությամբ ու կարեկցանքով է լցված բոլոր նրանց հանդեպ, ովքեր գիտակցում են, որ իրենք իրենց անկարող են փրկել։ԱԴ 20.5

    Քրիստոսը ձեր Բարեխոսն է։ Ի գնահատումն Աստծո այս մեծագույն սիրո՝ բռնեցեք Քրիստոսի ձեռքն ու կառչեք Նրան։ Նա շատ ավելի ամուր է բռնում ձեր ձեռքը, քան դուք՝ Իրենը։ԱԴ 20.6