Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Քրիստnսը աղոթեց, որ բոլորս մեկ լինենք, 14 Հոկտեմբեր

    Որ ամենքը մեկ լինեն, ինչպես դnւ Հայր, ինձանում, և ես քեզանում, որ նրանք Էլ մեզանում մեկ լինէն, որ աշխարՀը Հավատա, թե դու ուզարկեցիր ինձ։ ՀովՀաննես 17. 21:ԱԴ 301.1

    Քրիստոսը մեզ կատարելության և անմեղության օրինակ է թողել։ Նրա հետևորդները պետք է քայլեն Նրա հետքերով։ Եթե նրանց բնավորությունը վերափոխված չլինի, նրանք երբեք չեն կարող ապրել Նրա հետ Նրա թագավորության մեջ։ Քրիստոսը մեռավ, որպեսզի վեհաց-նի և ազնվացնի նրանց, ուստի սխալ, ժառանգական մեղավոր շատ հա-կումներ պահպանողները չեն կարող ապրել Նրա հետ։ Նա տարավ այն ամենը, ինչին կարող է դիմանալ մարղկային մարմինը, որպեսզի մենք հաղթությամբ անցնենք բոլոր փորձությունների միջով, որ սատանան ստեղծում է մեր հավատը կործանելու նպատակով։ԱԴ 301.2

    Սեր միակ հույսը Քրիստոսն է։ Աստված ամենօրյա հաղթանակներ է պատրաստել Իր ժողովրդի համար։ Իր երկնային պարգևների միջոցով Տերն առատորեն ապահովել է Իր ժողովրդին։ Երկրային ծնողը չի կարող իր երեխային սրբագործված բնավորություն տալ։ Նա չի կարող իր բնավորությունը փոխանցել իր զավակին։ Միայն Աստված կարող է վերափոխել մեզ։ Քրիստոսը փչեց իր աշակերտների վրա և ասաց. «Առեք Սուրբ Հոգին»։ Սա երկնքի մեծ պարգևն է։ Քրիստոսը Սուրբ Հոգու միջոցով հաղորդեց նրանց իր իսկ սրբությունը։ Նա օժտեց նրանց Իր զորությամբ, որպեսզի նրանք կարողանային հոգիներ շահել ավետարանի համար։ Դրանից հետո Քրիստոսը պետք է ապրեր նրանց ունակությունների և խոսեր՝ նրանց խոսքերի միջոցով։ Նրանք պատիվ ունեցան իմանալու, որ այսուհետև Նա և իրենք պետք է մեկ լինեն։ Նրանք պիտի փայփայեն Նրա սկզբունքները և վերահսկվեն Նրա Հոգով։ Նրանք այլևս չպետք է ընթանային իրենց ճանապարհով և շարունակեին օգտագործել իրենց բառապաշարը։ Նրանց խոսքերը պիտի բխեին սրբագործված սրտից և հնչեին սրբագործված շուրթերից: Նրանք այլևս չպետք է ապրեին սեփական եսասիրական կյանքով։ Նրանց մեջ պիտի ապրեր Քրիստոսը։ Նա տալու էր նրանց այն փառքը, որ ուներ Հոր հետ, որպեսզի Ինքը և նրանք մեկ լինեին Աստծով։ԱԴ 301.3

    Երիտասարդները պետք է գիտակցեն, որ Քրիստոսի հետ մեկ լինելը ամենամեծ պատիվն է, որին իրենք կարող են արժանանալ։ Նվիրաբերեք Տիրոջը այն ամենը, ինչ ունեք՝ ձեր հոգին, մարմինը և շունչը։ Ձեր բոլոր ուժերը ենթարկեցրեք Սուրբ Հոգու վերահսկողությանը։ԱԴ 301.4