Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Ասաված բարեգործությունը աղոթքին համարժեք է համարում, 14 Սեպտեմբեր

    Քո աղոթքներն ու քո ողորմnւթյունները վեր ելան Աստծո առաջ Հիշատակի Համար։ Գnրձք 10. 4:ԱԴ 270.1

    Իրական քրիստոնեական բարեգործությունը բխում է երախտա-պարտ սիրո սկգբունքից։ Սերն առ Քրիստոս չի կարող գոյություն ունենալ առանց սիրո նրանց հանդեպ, ում փրկության համար Նա եկավ աշ-խարհ։ Քրիստոսի նկատմամբ սերը պետք է լինի մարդուն ղեկավարող սկգբունք, որը վերահսկում է նրա զգացմունքները և ուղղություն տափս նրա բոլոր ուժերին։ Փրկարար սերը պիտի արթնացնի այն բոլոր քնքուշ զգացմունք-ներն ու անձնազոհ նվիրումը, որ կարող են գոյություն ունենալ մարդու սրտում։ Եթե այսպես լինի, ապա կարիք չի փնի սրտահույզ կոչերով ճեղքել-անցնել նրա եսասիրության միջով ու արթնացնելքնած կարեկցանքը՝ դրդելով նրան առատ նվիրատվություն անել ճշմարտության թանկագին գործի համար։ԱԴ 270.2

    ճիշտ ուղղորդված բարեգործությունը օգտագործում է մարդկանց մտավոր և բարոյական ուժերը՝ դրդելով նրանց օգտակար գործեր կատարելու կարիքավորներին օգնելու և Աստծո գործի առաջընթացին նպաստելու հարցում։ Եթե միջոցներ ունեցողները գիտակցեին, որ հաշվետու են Աստծուն իրենց ծախսած յուրաքանչյուր դրամի համար, ապա նրանց ենթադրյալ կարիքները շատ ավելի քիչ կլինեին։ Եթե խիղճը կենդանի լիներ, այն կհան— դիմաներ ախորժակի բավարարմանը, հպարտությանը, փառամոլությանն ու հաճույքներին ծառայելու նպատակով արված անտեղի ծախսերը և կհի— շեցներ նրանց Տիրոջ գումարները վատնելու մասին, գումարներ, որ պետք է նվիրաբերվեին Նրա գործին։ԱԴ 270.3

    Երկրավոր ունեցվածքը չի որոշում կյանքի տևողությունն ու երջանկությունը։ԱԴ 270.4

    Հոգևորապես առավել բարգավաճ են այն եկեղեցիները, որոնք ամենա— հետեողական կերպով և առատորեն օժանդակում են Աստծո գործին։ Քրիստոսի հետևորդի իսկական առատաձեռնությունը նրա շահերը նույնացնում է նրա Տիրոջ շահերի հետ։ Աշխարհասիրությունը և ագահությունը ոչնչացնում են Աստծո ժողովրդի ուժերը։ Նրանք պետք է հասկանան, որ Նրա տրտմությունն է, որ ավելացնում է պահանջը իրենց միջոցների նկատմամբ։ Աստծո հրեշտակը բարեգործությունը աղոթքին համարժեք է համարում։ Նա ասաց Կոռնելիոսին. «Քո աղոթքներն ու քո ալորմությունները վեր ելան Աստծո առաջ հիշատակի համար»։ԱԴ 270.5