Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Սպիտտկ հանդերձներով պիտի շրջենք, որովհետն արժանի ենք, 27 Դեկտեմբեր

    Բայg մի քանի անուններ ունես Uարգեսում՚ էլ որ իրենg Հսնդերձ—ներր չկեղտոտեgին. և նրանք սպիտակ Հանդերձներով կշրջեն ինձ Հետ, որովՀետև արժանի են Հայտնություն 3. 4:ԱԴ 377.1

    Երբ, որպես հաղթողներ, «հագնենք սպիտակ հանդերձներ”, Տերը կճանաչի մեր հավատարմությունը ճիշտ այնպես, ինչպես վաղ քրիստոնեական եկեղեցու ժամանակաշրջանում ճանաչեց «Սարդեսում եղած մի քանի անունները», որ «իրենց հանդերձները չկեղտոտեցին», ու մենք սպիտակ հանդերձներով կշրջենք Նրա հետ, որովհետև շնորհիվ Նրա քավություն շնորհող զոհաբերության՝ արժանի կհամարվենք։ԱԴ 377.2

    Նման խրախուսական խոստումներ ունենալով՝ որքա՜ն եռանդագին պիտի ձգտենք այնպիսի բնավորություն ձևավորել, որը հնարավորություն կտա մեզ կանգնելու Աստծո Որդու առաջ։ Երբ Նա հայտնվի «զորությամբ և մեծ փառքով», Նրա ներկայությանը կարող են դիմանալ միայն նրանք, ովքեր հագած կլինեն Նրա արդարության հանդերձները։ԱԴ 377.3

    Հաղթող լինելը շատ բան է նշանակում։ Պետք է վճռականորեն դի— մադրել թշնամու և նրա բոլոր չար ուժերի գրոհներին։ Ամեն ակնթարթ պի-տի զգոն լինենք։ Ոչ մի վայրկյան չպետք է տեսադաշտից կորցնենք Քրիս-տոսին և փորձության պահին փրկության հասնող Նրա ուժը։ Մեր ձեռքը պետք է լինի Նրա ձեռքի մեջ, որպեսզի կարողության զորությունը պահի մեզ։ԱԴ 377.4

    Որպեսզի նստեք Քրիստոսի սեղանի շուրջ և ճաշակէք այն բարիքները, որ Նա պատրաստել է Գառան հարսանյաց ընթրիքի համար, պետք է հատուկ հագուստ ունենաք, որը կոչվում է հարսանյաց հանդերձ, և որը Քրիստոսի արդարության սպիտակ պատմուճանն է։ Բոլոր այս պատմուճանը հագածներին իրավունք է տրվում մտնելու Աստծո քաղաքը, և, եթե Հիսուսը խիստ չփափագեր, որ դուք տեղ ունենաք այն բնակարաններում, որոնք Ինքը պատրաստում է Իրեն սիրողների համար, ապա այդպիսի թանկ գնով չէր անի այդ ամենը, որպեսզի դուք երջանիկ լինեք, նստեք Նրա սեղանի շուրջ և վայելեք այն տունը, որ Նա գնաց պատրաստելու Իր փրկված ըն— տանիքի համար։ԱԴ 377.5

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents