Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հոգին կենդանացնում է, 27 Հունվար

    Հոդին Է կէuդանաgնողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս, այն բանն որ ես ձէզ Հետ խոսեցի Հոգի Է և կյանք Է: ՀովՀաննես 6. 64:ԱԴ 31.1

    Միայն Աստծո Սուրբ Հոգին կարող է կենդանացնել ընկալողական ունակություններդԱԴ 31.2

    Հոգին տրվում է լոկ նրանց, ովքեր խոնարհաբար ծառայում են Աստ-ծուն՝ ապավինելով Նրա առաջնորդությանն ու շնորհին։ Հավատով յու-րացրած այս խոստացված օրհնությունը բերում է իր հետ բոլոր մնացյալ օրհնությունները։ Այն տրվում է Քրիստոսի շնորհի հարստության համե-մատ, և Նա պատրաստ է պարգևել այնքան, որքան յուրաքանչյուր անձ կարող է ընդունել։ԱԴ 31.3

    Սուրբ Հոգու շնորհումը Քրիստոսի կրոնքի շնորհումն է։ Փրկչի իս-կական ներկայացուցիչներ կարող են լինել միայն նրանք, ովքեր այս կերպ սովորում են Աստծուց, որոնց մեջ գործում է Սուրբ Հոգին, և որոնց կյանքում դրսևորվում է Քրիստոսի կյանքը։ԱԴ 31.4

    Աստված ընդունում է մարդկանց, ինչպես որ կան, և կրթում ու դաս-տիարակում է նրանց՝ Իրեն ծառայելու համար։ Երբ մարդ ընդունում է Աստծո Հոգին, վերջինս կենդանացնում է նրա բոլոր ունակությունները։ Սուրբ Հոգու ղեկավարության ներքո Աստծուն անմնացորդ նվիրված միտ-քը ներդաշնակորեն զարգանում է՝ ուժ ստանալով՝ Աստծո պահանջները ըմբռնելու և իրագործելու համար։ Թույլ, անկայուն բնավորությունը դառ-նում է զորեղ ու հաստատուն։ Շարունակական նվիրումը այնպիսի սերտ կապ է հաստատում Հիսուսի և Նրա աշակերտների միջև, որ քրիստոնյան բնավորությամբ նմանվում է իր Տիրոջը։ Նրա հայացքները հստականում ու ընդլայնվում են։ Նա դառնում է ավելի խորաթափանց և դատում ավելի հավասարակշռված։ Արդարության Արեգակի կենսատու զորությունն այնպես է աշխուժացնում նրան, որ նա ի զորու է շատ պտուղ բերելու ի փառս Աստծո։ԱԴ 31.5

    Հավատացյալները մեկ սիրտ ու մեկ միտք կունենան, և Տերը Իր Խոս-քը զորավոր կանի երկրի վրա։ Նոր քաղաքներ, գյուղեր և այլ տարածքներ կներգրավվեն, եկեղեցին վեր կկենա ու լույս կառաքի, քանզի նրա լույսը եկել է, քանզի Տիրոջ փառքը ծագել է իր վրա։ԱԴ 31.6

    ...Եթե Սուրբ Հոգին բնակվի մեզանում,... մենք կփառավորենք Հիսուսին։ԱԴ 31.7