Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սովածներն ու ծարավները պիտի կշտանան, 24 Հոկտեմբեր

    Երանի նրանg, որ սովաձ ու ձարավ են արդարության, որովՀետև ՛նրանք կկշտանան։ Մատթեոս 5 6:ԱԴ 311.1

    Արդարությունը սրբություն է, աստվածանմանություն, իսկ «Աստված սեր է»։ Դա Աստծո օրենքին ներդաշնակելն է, քանզի «քո բոլոր պատվիրաններն արդար են» և «սերն օրենքի կատարումն է»։ Արդարությունը սեր է, իսկ սերն Աստծո լույսն ու կյանքն է։ Աստծո արդա-րությունը մարմնավորված է Քրիստոսում։ Մենք արդարություն ենք ստա-նում՝ ընդունելով Նրան։ԱԴ 311.2

    Արդարությունը ձեռք չի բերվում ծանր պայքարի, տքնաջան աշխա-տանքի, ընծաների կամ զոհողության միջոցով, այն ձրիաբար տրվում է բոլոր նրանց, ովքեր սոված ու ծարավ են դրան։ԱԴ 311.3

    Ոչ մի մարդ չի կարող բավարարել հոգու սովն ու ծարավը։ Իսկ Հի— սուսն ասում է. «Ես եմ կյանքի հացը, ինձ մոտ եկողը չի սովի, ե ինձ հավատացողը երբեք չի ծարավի»։ԱԴ 311.4

    Ինչպես որ սննդի միջոցով մեր ֆիզիկական ուժերը կազդուրվելու կա-րիք ունեն, այնպես էլ Քրիստոսի՝ երկնային հացի կարիքն ունենք, որ-պեսզի պահպանենք մեր հոգևոր կյանքը և ուժ ստանանք՝ Աստծո գործերը անելու համար։ Ինչպես մարմինը մշտապես կյանք ե ուժ տվող սնունդ է ստանում, այնպես ե հոգին պետք է անդադար հաղորդակցվի Քրիստոսի հետ՝ ենթարկվելով և լիովին ապավինելով Նրան։ԱԴ 311.5

    Ինչպես որ հոգնած ճամփորդը ջուր է որոնում անապատում և գտնե-լով՝ հագեցնում իր ծարավը, այնպես էլ քրիստոնյան ծարավ կզգա ու ձեռք կբերի կյանքի զուլալ ջուրը, որի աղբյուրը Քրիստոսն է։ Մենք կարիք չու-նենք հագեցնելու մեր ծարավը ծանծաղ առուներից, քանզի անմիջապես մեր վերևում մեծ աղբյուրն է, որի առատ ջուրը կարող ենք ազատ խմել, եթե մի փոքր ավելի բարձրանանք հավատի արահետով։ԱԴ 311.6

    Աստծո խոսքերը կյանքի աղբյուրներ են։ Երբ որոնես այդ կենդանի ջրերը, Աուրբ Հոգին քեզ կբերի Քրիստոսի հետ հաղորդակցության։ Դու կիմանաս, որ Քրիստոսը առաջնորդում է քեզ, որ աստվածային Ուսուցիչը քո կողքին է։ԱԴ 311.7