Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հաշտված ենք Ասածո հետ Քրիստոսի մահվան միջոցով, 10 Օգոստոս

    ՈրովՀետև, թե որ դեn. թշնամի էինք, Աuտծn Հետ Հաշտվեgինք նրա Որդու մաՀվամբ, որքան ավելի որ Հաշտված ենք, կապրենք նրա կյանքով Հռովմայեgիս 5. 10:ԱԴ 234.1

    Խաչը անասելի զորություն ունի։ Քրիստոսի զոհաբերությունը հանուն մարդկային ցեղի չեզոքացնում է մեր խղճուկ ջանքերն ու մեթոդները, որոնցով փորձում ենք բավարարել և վեհացնել մարդկու-թյանը, օգնել մեղավորներին՝ գտնելու Հիսուuին։ԱԴ 234.2

    Աստծո որդիների և դուստրերի գործը պետք է տարբերվի այն գործից, որը մինչ այժմ կատարվել է շատերի կողմից։ Եթե նրանք սիրում են Հի— սուսին, ապա լայն պատկերացում կունենան այն սիրո մասին, որ ցուցա-բերվեց անկյալ մարդու նկատմամբ, ե որն առաջադրեց այդպիսի թանկ զոհաբերության անհրաժեշտություն՝ մարդկային ցեղը փրկելու համար։ Մեր Փրկիչը պահանջում էր, որ Ադամի յուրաքանչյուր որդի կամ դուստր, ով դարձել է Աստծո որդի կամ դուստր, համագործակցի Իր հետ։ Փրկիչը հայտարարում է, որ երկնքից որպես նվեր հավիտենական կյանք է բերել։ Նա պիտի բարձրանար Գողգոթայի խաչը, որպեսզի բոլորին քաշեր Իր մոտ։ Ուրեմն ի՞նչ վերաբերմունք պետք է ունենանք Քրիստոսի գնած ժառանգության նկատմամբ։ Բոլոր մարդկանց բարձր գնահատենք և նրանց հանդեպ քնքշություն, բարություն, կարեկցանք ու սեր ցուցաբե-րենք։ Այնժամ կարոդ ենք օգնել միմյանց և օրհնություն լինել միմյանց համար։ Այս գործը մեզ տալիս է ավելին, քան միայն եղբայրությունը։ Մենք արժանանում ենք երկնային հրեշտակների ընկերակցության պատվին։ Նրանք համագործակցում են մեզ հետ թե՜ բարձրաստիճան, թե՜ ցածրաստիճան մարդկանց լուսավորելու աշխատանքում։ԱԴ 234.3

    Սկսելով Իր ծառայությունը՝ մեր փրկության զարմանալի գործր, Քրիստոսը Հոր հետ միասին վճռեց ոչինչ չխնայել, որքան էլ թանկ փնի, տալ այն ամենը, ինչը կարող էր փրկել թշվառ մեղավորին։ Նա պատրաստ էր տալ ողջ երկինքը հանուն փրկության և մարդկանց մեջ Աստծո բարոյական պատկերի վերականգնման։ Լինել Աստծո զավակ՝ նշանակում է մեկ լինել Քրիստոսի հետ Աստծով և ջերմ ու անձնազոհ սիրով ձեռք մեկնել մեղքերի մեջ կորչող հոգիներին՝ նրանց ուժ տալու և օրհնելու համար։ԱԴ 234.4