Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մշակե` ք խոպանը, 15 Նոյեմբեր

    Uերմեցկք ձեզ Համար արդարուքյունով, Հնձեցեք ողորմության Համեմատ, խամաՀատ մշտկեցեք ձեզ Համար, ըստ որում ժամանակն Է ՏՒրnջը որոնելու, մինչև որ ինքը գա և արդարություն տեղա ձեզ վրա; Ովսեե 10. 12:ԱԴ 334.1

    Ճշմարտության սկզբունքները պետք է տեղ գտնեն մեր բնավորությունների մեջ և կյանքում։ Մենք պետք է փայփայենք լույսի ամեն շող, որ ընկնում է մեր ճանապարհին, և ապրենք Աստծո պա-հանջների համեմատ։ Պիտի հոգևոր աճ ապրենք։ Մենք խիստ շատ օրհնություններ ենք կորցնում,... որովհետև առաջընթաց չենք ապրում քրիստոնեական կյանքում։ԱԴ 334.2

    Քրիստոսի եկեղեցու անդամները պետք է Հիսուսից ընդունեն աստ-վածային լույսի շողերը և արտացոլեն դրանք ուրիշների համար՝ աշխար-հում դեպի երկինք տանող լուսավոր արահետ թողնելով։ Նրանք պիտի լինեն իմաստուն կույսերի նման, որոնց լամպերը կարգի են բերված և վառվում են, որոնք աշխարհին ներկայացնում են Քրիստոսի բնա-վորությունը։ Սրանից պակաս պնչով չպետք է բավարարվենք։ Չպետք է բավարարվենք մեր սեփական արդարությամբ և գոհ լինենք՝ առանց Սուրբ Հոգու խոր ներգործության։ԱԴ 334.3

    Քրիստոսն ասում է. «Առանց Ինձ ոչինչ չեք կարող անել»։ Այդ ակնհայտ ոչինչն է, որ բացահայտվելով շատերի աշխատանքում՝ անհանգստացնում է մեզ, քանզի դա ապացուցում է, որ նրանք իրենց սրտերի վրա չեն զգացել Քրիստոսի վերափոխիչ ուժը։ Դուք կարող եք դիտել նրանց աշխատանքը, ինչպես ծառի ամենաբարձր ճյուղից մինչև ամենացածրը, և ոչինչ չգտնել, բացի տերևներից։ Աստված ուզում Է, որ ավելի բարձր մակարդակի հասնենք։ Նրա կամքը չէ, որ մենք հոգևոր ուժի այսպիսի պակաս ունենանք։ԱԴ 334.4

    Ես հիշում եմ իմ այցը Այովա, երբ նահանգը նոր էր, և ես տեսա, թե հողագործներն ինչպես էին հերկում անմշակ հողը։ Ես նկատեցի, որ նրանք ծանր լուծ ունեին և ահռելի ջանքեր էին գործադրում՝ խոր ակոս— ներ փորելու համար։ Սակայն աշխատողները, օգտագործելով իրենց ֆիզիկական ուժերը, զորանում և ջլուտ էին դառնում։ Մեր երիտասարդ տղամարդիկ կզորանան, եթե նոր դաշտեր գնան և հերկեն մարդկանց սրտերի խոպանը։ Այս աշխատանքը նրանց ավելի կմոտեցնի Աստծուն։ Հաղթահարելով դժվարություններն ու խոչընդոտները՝ նրանք ձեռք կբե-րեն մեծ կարողություններ և ունակություններ։ԱԴ 334.5