Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Թող այլոց սառնությունը քեզ քաջություն ներշնչի, 13 Հուլիս

    Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի։ Բայg ով որ մինչև վերջ Համբերի նա կփրկվի։ Մ ատթէոս 24. 12, 13:ԱԴ 205.1

    «Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերր կսառչի»։ Մթնոլորտն անգամ ապականված Է մեղքով։ Շուտով Աստծո ժողովուրդը պիտի փորձվի ծայրահեղ նեղություններով, և պարզվելու Է, որ շատերը նրանցից, ովքեր այժմ թվում են անկեղծ և հավատարիմ, ցածրորակ մետաղ են։ Ընդդիմությունից, սպառնափքներից և նախատինքից ուժ առնելու և հաստատվելու փոխարեն՝ նրանք երկչոտա-բար անցնելու են հակառակորդների կողմը։ «Ինձ պատվողներին ես կպատվեմ»՝ խոստանում Է Տերը։ԱԴ 205.2

    Աստծո բարկությունն արդեն հասնում Է երկրին։ Այդ են վկայում փո-թորիկները, ջրհեղեղները, երկրաշարժն երր, վտանգները ցամաքի և ծովի վրա։ Մեծ Ես եմ Որ եմ-ը դիմում Է Իր օրենքն անարգողներին։ Երբ Աստ-ծո բարկությունը լիովին թափվի երկրի վրա, ո՞վ կարող Է դիմանալ։ Այսօր Է ժամանակը, որ Աստծո ժողովուրդը ցույց տա, որ հավատարիմ Է Նրա սկզբունքներին։ Երբ Քրիստոսի կրոնը և Նրա օրենքը շատ են արհամարհվում, այդ ժամանակ մենք պետք Է ցուցաբերենք մեծ եռանդ և ամենա— անսահման խիզախություն ու հաստատակամություն։ Պաշտպանել ճշմարտությունը և արդարությունը, երբ մեծամասնությունը լքելու է մեզ, վարել Տիրոջ մարտերը, երբ զինվորները քիչ են. ահա սա Է լինելու մեր փորձությունը։ Այդ ժամանակ մենք պիտի ջերմություն քաղենք ուրիշների սառնությունից, քաջություն՝ նրանց վախկոտությունից և հավատարմություն՝ նրանց դավաճանությունից։ԱԴ 205.3

    Մեր փրկության Առաջնորդը կզորացնի Իր ժողովրդին ապագա պայ-քարի համար։ԱԴ 205.4

    Այսօր Է այն ժամանակը, երբ պիտի սերտորեն կապվենք Աստծուն, որպեսզի կարողանանք թաքնվել, երբ Նրա բորբոքված բարկությունը թափվի մարդկանց որդիների վրա։ԱԴ 205.5

    Բոլոր նրանք, ովքեր ջերմություն կքաղեն այլոց սառնությունից, քա-ջություն՝ նրանց ուխտադրժությունից և հավատարմություն՝ նրանց դավաճանությունից, կհաղթեն՝ ունենալով երեք հրեշտակաց լուրը։ԱԴ 205.6