Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Հնազանդության, խիզախության դրսևորում, 17 Հուլիս

    Եվ նա ասաց, «Զեռքդ տղային մի դպgնիր, և նրան ոչինչ մի արա, որովՀետև Հիմա իմացա, որ դու Աստծուց վախենում՝ ես, և քո միակ որդին ինձանիg չխէնայեցիր»։Ծսնդյng 22. 12:ԱԴ 209.1

    Աբրահամը, հնազանդվելով Աստծո պատվերին, Իսահակի հետ միասին շարունակում է իր ճանապարհորդությունը։ Առջևում տեսնում է այն սարը, որը Աստված խոստացել էր ցույց տալ և որի վրա պետք է բերվեր զոհը։ Նա փայտը վերցնում է իր ծառայի ուսից և դնում Իսահակի վրա, Նրա վրա, ով պիտի զոհաբերվեր։ Նա ամրացնում է իր հոգին վճռականությամբ և տանջալից խստությամբ՝ պատրաստ կատա- րելու Աստծո պահանջը։ Կոտրված սրտով և թուլացած ձեռքով նա վերց-նում է կրակը, երբ Իսահակը հարցնում է. «Հայր իմ, ահա կրակը ե փայ-տը, բայց ո՞ւր է ողջակեզի համար գառը»։ Օ՜, Աբրահամը առայժմ ան-կարող է պատասխանել։ Հայրն ու որդին պատրաստում են զոհասեղա-նը, և հասնում է այն սոսկալի պահը, երբ Աբրահամը պետք է ասի որդուն այն, ինչ տանջել է իր հոգին ողջ ճանապարհորդության ընթացքում, որ Իսահակը ինքն է զոհը։ Իսահակը երեխա չէ։ Նա չափահաս երիտասարդ է։ Եթե նա կամենար, ապա կարող էր չհնազանդվել իր հոր մտադրու-թյանը։ Նա իր հորը խելագար չի համարում, ոչ էլ անգամ փորձում է մտափոխ անել նրան։ Նա հնազանդվում է։ Նա հավատում է, որ հայրը սիրում է իրեն և չէր դիմի իր միակ որդուն զոհաբերելու սոսկալի քայլին, եթե Աստված չպատվիրեր։ԱԴ 209.2

    Գորովագութ հայրն իր դողդոջուն ձեռքերով կապում է Իսահակին՝ ենթարկվելով Աստծո կամքին։ Որդին համաձայնվում է զոհաբերվել, քան-զի հավատում է իր հոր ազնվությանը։ Սակայն երբ ամեն ինչ պատրաստ է, երբ հոր հավատն ու որդու հնազանդությունը լիովին փորձվում են, Աստծո հրեշտակը կանգնեցնում է որդուն սպանելու պատրաստ Աբրահամի ձեռքը ե ասում է, որ արդեն բավական է։ Աստծուն բոլոր պարագաներում հոժարությամբ հնազանդելու համար քաջություն է հարկավոր։ԱԴ 209.3

    Մենք կարող ենք ճանաչել Քրիստոսին միայն սիրելով և հնազանդ-վելով Նրան։ Տիրոջը պետք են խիզախ մարդիկ, որոնք չեն թուլանա ե չեն հուսահատվի։ԱԴ 209.4