Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Հովսեփը ընտրեց լավագույնը կյանքում, իսկ Սամսոնը՝ ոչ, 29 Հունիս

    Իր մարմնի մեջ սերմողը մարմնից ապականություն կՀնձի, և Հոգու մեջ սերմողը Հոգուց Հավիտենական կյանք կՀնձի։ Գաղատաgիս 6 8:ԱԴ 190.1

    Քիչ փորձություններ կան, որ ավելի վտանգավոր կամ կորստաբեր են երիտասարդ տղամարդկանց համար, քան ցանկասիրություն առաջացնող փորձությունր, և դրանցից ոչ մեկը, չդիմագրավելու դեպքում, այդպիսի կործանում չի բերի հոգուն և մարմնին թե այս, թե՛ հավիտե-նական կյանքի համար։ Ողջ ապագա բարօրությունը կախված է այդ պա-հին կայացրած որոշումից։ Նա օգնություն հայցող հանդարտ հայացքով նայում է երկնքին, վրայից գցում արձակ վերնազգեստը՝ թողնեւով այն իր փորձիչի ձեռքին, և անսուրբ կրքի փոխարեն վճռական որոշմամբ լուսա-վորված աչքերով բացականչում է. «Ես ինչպե՞ս գործեմ այս մեծ չարու-թյունը և Աստծո դեմ մեղանչեմ»։ Հաղթանակը շահված է. Հովսեփը փախ-չում է գայթակղությունից, նա փրկված է։ԱԴ 190.2

    Սամսոնը վտանգի պահին կարող էր օգտվել զորության նույն Աղբյու-րից, որին դիմեց Հովսեփը։ Նա կարող էր իր ցանկությամբ ընտրել ճիշտը կամ սխալը։ Սակայն, Աստծո զորությանը կառչելու փոխարեն, նա թայլ տվեց, որ իր անզուսպ կրքերը լիովին իշխեն իր վրա։ Նրա մտավոր ուժեըը քայքայվեցին, բարոյականությունը՝ ապականվեց։ Աստված կանչել էր Սամսոնին շատ պատասխանատու, պատվավոր դիրք զբաղեցնելու և օգ-տակար լինելու համար, սակայն նա պետք է նախ սովորեր կառավարել՝ առաջին հերթին սովորելով հնազանդվել Աստծո օրենքներին... Սամսոնը, ենթարկվելով փորձությունների, որ ինքն էր բերում իր վրա, լիովին կուլ էր գնում իր կրքերին։ Նրա բռնած ուղին, ի վերջո, հանգեցրեց խայտառա-կության, դժբախտության և մահվան։ Ինչպիսի՞ հակադրություն Հովսեփի կյանքի հետ։ԱԴ 190.3

    Որոգայթն ընկնելու վտանգը սպառնում է բոլորին, այդ իսկ պատճա-ռով կարիք կա ունենալ զորեղ և հուսալի պաշտպանություն... Շնորհի վա-հանը կարող է յուրաքանչյուրին պաշտպանել թշնամու գայթակղություն-ներից անգամ ամենաապականված միջավայրում։ Կայուն սկզբունքների և Աստծուն անսասանորեն ապավինելու շնորհիվ նրանց առաքինությունն ու բնավորության վեհանձնությունը կարող են ցոլալ, և անգամ չար շրջա-պատում նրանց առաքինությունն ու մաքրությունը պետք է անարատ մնան։ԱԴ 190.4

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents