Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Երկմտելն այսօր չափազանց վտանգավոր ե, 22 Հուլիս

    MissingԱԴ 214.1

    Ոմանց բնավորությունը փոփոխական է։ Նրանք նման են մոմի, որին կարելի է ցանկացած ձե տալ։ Թուլությունը, անվճռակա-նությունն ու անկարողությունը պետք է հաղթահարվեն։ ճշմարիտ քրիս-տոնեական բնավորությունն անսասանելի է. անբարենպաստ պարա-գաները չեն կարող ձեափոխել կամ կործանել այն։ Մարդիկ պիտի ունե-նան բարոյական հաստատուն բնութագիր և ազնվություն, որոնք հնարա-վոր չէ ոչնչացնել շալոքորթությամբ, կաշառքով կամ սպառնալիքով։ԱԴ 214.2

    Մենք զորեղ թշնամի ունենք։ Երբ մարդիկ լիովին տրվում են սատա-նային՝ որպես նրա ստրուկներ, նա այնպիսի թշնամություն չի ցուցա-բերում նրանց հանդեպ, ինչպիսին ցուցաբերում է Քրիստոսի անունը կրող Աստծո նվիրյալ ծառաների նկատմամբ։ Նա մահու չափ ատում է նրանց։ Նա գիտի, որ նրանց մոլորեցնելով, վնաս հասցնեւով, նրանց հավատը թուլացնելով՝ կարող է ցավ պատճառել Հիսուսին։ Իր կառքին կապված ստրուկներին նա որոշ չափով հանգիստ է շնորհում, քանզի նրանք իր կամավոր գերիներն են, սակայն երբ ողորմության յուրը հասնում է իր կապյալ ստրուկներին, և նրանք ջանում են ազատվել նրա իշխանու-թյունից, որպեսզի հետևեն ճշմարիտ Հովվին, նրա թշնամությունը բորբոք-վում է։ Մարդու և սատանայի միջև պայքարը սկսվում է այն ժամանակ, երբ գերին սկսում է ձգել շղթան փափագելով ազատվել։ԱԴ 214.3

    Նրանց, ովքեր իսկապես ուզում են սովորել Աստծուց և ընթանալ Նրա ճանապարհով, հաստատ խոստում է տրված, որ երբ իմաստության պա-կաս զգան և խնդրեն Աստծուց, Նա կտա առատությամբ և չի նախատի։ Առաքյալն ասում է. «Միայն թե թող հավատով խնդրի առանց երկմտելու»։ Հավատացեք, հավատացեք, որ Աստված կանի այն, ինչ խոստացել է։ Միշտ աղոթք արեք և արթուն եղեք, աշխատեք ու սպասեք։ Հավատի բարի պատերազմը պատերազմեք։ԱԴ 214.4

    Քանի դեռ նավարկում ենք աշխարհի հոսանքով, ոչ առագաստների կարիք ունենք, ոչ էլ՝ թիերի։ Մեր աշխատանքը սկսվում է այն ժամանակ, երբ շրջվում ենք, որպեսզի հոսանքին դեմ գնանք։ԱԴ 214.5