Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք նստում ենք Քրիստոսի հետ Նրա աթոռին, 30 Դեկտեմբեր

    Ով ՀաղՒժի, նրան թույլ կտամնստելու ինձ Հետ իմ աթոռին, քհւչպես որ ես Հաղթեցի և նստեgի իմ ՛Հոր Հետ նրա աթոռն։ Հայտնություն 3 2 1:ԱԴ 380.1

    Այս խոսքերը ցույց են տալիս, որ յուրաքանչյուրս անհատական աշխատանք ունենք կատարելու։ Մենք պետք է վճռական ջան-քեր գործադրենք, որպեսզի հաղթենք, ինչպես որ Քրիստոսը հաղթեց։ Ոչ ոք չի կարող խուսափել այս պատերազմից։ Եթե ցանկանում ենք, որ մեզ համար բացվեն սուրբ քաղաքի դռները, եթե փափագում ենք տեսնել Թա-գավորին Իր ողջ գեղեցկությամբ, պետք է այսօր այնպես հաղթենք, ինչ-պես հաղթեց Քրիստոսը։ Նա մի կողմ դրեց Իր արքայական հանդերձը, հարստությունը և հանուն մեզ աղքատացավ, որպեսզի մենք տիրանանք մշտնջենական ժառանգությանը։ Հանուն մեզ Նա դիմավորեց ե հաղթեց խավարի իշխանին։ԱԴ 380.2

    Արդեն մոր գրկում երեխան պետք է ինքնավերահսկման դասեր առնի։ Նա պիտի սովորի հնազանդեցնել իր կամքը։ Ովքե՞ր են մեր խնամքին հանձնված մանուկները։ Նրանք Տիրոջ ընտանիքի ամենաերիտասարդ անդամներն են։ Նա ասում է. «Վերցրեք այս երեխաներին և դաստիա-րակէք նրանց այնպես, որ նրանք փայլեն մի ապարանքի պես, և պատ-րաստ լինեն շողշողալու իմ արքունիքում»։ Ինչպիսի՜ կարևոր աշխատանք։ Հիշե՛ք, որ տիեզերքի Արարիչը կօգնի ձեզ ձեր աշխատանքում։ Նրա զորությամբ և Նրա անունով դուք կարող եք ձեր երեխաներին հաղթողներ դարձնել։ Սովորեցրեք նրանց Աստծուց ուժ խնդրել։ Ասացե ք, որ նա լսում է նրանց աղոթքները։ Սովորեցրեք, որ չարը հաղթեն բարու-թյամբ։ Սովորեցրեք վեհացնող և ազնվացնող ազդեցություն թողնել։ Դրդե ք նրանց միանալու Աստծո հետ, և այնժամ նրանք ուժ կունենան դի-մագրավելու ամենազորեղ փորձությանը։ Այս դեպքում նրանք կստանան հաղթողի վարձը։ԱԴ 380.3

    Քրիստոսի կյանքն ավելի մեծ լրջությամբ և ուշադրությամբ չուսում— նասիրելով շատ բան ենք կորցնում։ Այնտեղ... կարող եք տեսնել այն հաղթանակները, որ ինքներդ պիտի շահեք, ...որպեսզի ձեռք բերեք անբիծ բնավորության թանկագին սպիտակ պատմուճանը և, ի վերջո, անարատ կանգնենք Աստծո Գահի առջև։ԱԴ 380.4