Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Սովորում ենք իասել Քանանի լեզվով, 6 Մարտ

    Անձրևի պես թոդ կաթի իմ խրատը, Ցողի պես իջնի իմ խոզքը քնչպես անձրևը կանաչեղենի վրա, և ինչպես աıւաա անձրևներ խոտի վրա: էրկրորդ Օրինաց 32:2:ԱԴ 72.1

    Մենք պետք է Քրիստոսի վկաները լինենք, իսկ դա տեդի կունենա, եթե օրեցօր աճենք Քրիստոսում՝ կատարյալ մարդու աստիճանին հասնելու համար։ Մենք առավելություն ունենք օրըստօրե ավելի ու ավելի նմանվել Նրան։ Այնժամ մեր սերը Նրա հանդեպ ավելի վեհ ու մաքուր լեզվով արտահայտելու ունակություն կստանանք, մեր պատկերացումները կընդլայնվեն, մտքերը կխորանան, դատողությունը կդառնա առավել առողջ և վստահելի, իսկ վկայությունը՝ ավելի կենդանի ու համոզիչ։ Մենք չպետք է ընդօրինակենք երկրավորների լեզուն՝ այնքան սովորելով դրան, որ Քանանի լեզուն թվա նոր և անծանոթ։ Պետք է սովորենք Քրիստոսի դպրոցում։ Սակայն շատերը բավարարվում են չափազանց սահմանափակ հոգևոր փորձառություններով՝ ինչպես երևում է նրանց աղոթքներում ու վկայություններում ցուցաբերված հոգևոր գիտելիքների ցածր մակարդակից։ Երկրավոր, ժամանակավոր գործերին վերաբերող հարցերում շատ ավելի իմաստուն ենք, քան մեր հավիտենական շահերի հետ առնչվող հարցերում։ԱԴ 72.2

    Քրիստոնյաները պետք է Քրիստոսի դպրոցում պարտաճանաչ աշակերտներ լինեն, որոնք միշտ նորանոր դասեր են ստանում երկնքի մասին, որոնց ավելի ու ավելի է բացահայտվում Աստծո խոսքը, Նրա կամքը, ճշմարտությունը, ինչպես նաև այն, թե ինչպես պետք է օգտագործեն ձեռք բերված գիտելիքները։ԱԴ 72.3

    Շատ կարևոր է, որ մեր խոսքը փնի մաքուր, բարի և ճշմարտացի՝ «ներքին շնորհի արտաքին արտահայտումը»։ Այս լեզվի լավագույն դպրոցը ընտանիքն է։ԱԴ 72.4

    Բարի խոսքերը ցող ու մեղմ անձրև են հոգու համար։ Սուրբ Գիրքն ա— սում է Քրիստոսի մասին, որ շնորհ էր թափվում Նրա շրթունքներից, որ Նա կարող էր «հոգնածին օգնել խոսքով»։ Տերը պատվիրում է մեզ. «Ձեր խոսքը թող փնի միշտ լի շնորհով”, «որպեսզի շնորհ տա նրան, ով այն լսում է»։ Երբ սիրտը մաքուր է, նրանից իմաստության առատ գանձեր են բխում։ԱԴ 72.5