Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստված մաքրում է մեզ, որ ավելի պտղաբեր լինենք, 9 Հոկտեմբեր

    Ամեն ճյուղ, որ ինձանnւմ է և պտուղ չի բերում, նա կտրում է այն. և այն ամենը, որ պտուղ է բերում, մաքրում՝ է, որպեսզի էլ ավելի պտղաբեր լինի ՀովՀաննես 15. 2:ԱԴ 296.1

    Նրանց մտքերը, ովքեր սերտորեն հետևում են իրենց անձնազոհ, անձնուրաց Փրկչին, կարտացոլեն Քրիստոսի միտքը։ Նրանց առօրյա կյանքում ու բնավորության մեջ կցոլա Քրիստոսի անաղարտու-թյունն ու սերը, իսկ հեզությունն ու ճշմարտությունը կառաջնոյպեն նրանց։ Ամեն պտղաբեր ճյուղ մաքրվում է, որպեսզի ավելի պտղաբեր լինի։ Ան-գամ պտղատու ճյուղերը կարող են չափից ավելի տերևաշատ լինել և ի—րենց մասին կեղծ տպավորություն ստեղծել։ Քրիստոսի հետևորդները գու-ցե որոշ աշխատանք կատարեն Տիրոջ համար, սակայն ղա իրենց հնա-րավորությունների կեսն էլ չլինի։ Այդ դեպքում Նա ազատվում է նրանցից, որովհետև նրանց կյանքում երևան են գալիս աշխարհասիրությունդ ինքնաբավարարումն ու հպարտությունը։ Մշակները կտրում են ավելորդ ճյուղերը՝ որթը դարձնելով ավելի պտղաբեր։ Այս խանգարոդ երևույթները պետք է վերացվեն, և անպետք ընձյուղները՝ կտրվեն, որպեսզի տեղ բացվի Արդարության Արեգակի բուժիչ ճառագայթների համար։ԱԴ 296.2

    Շատերը սխալ են հասկանում իրենց գոյության նպատակը։ Նրանք արարվել են ոչ թե իրենց անձը բավարարելու և փառավորելու, այլ մարդ-կության համար օրհնություն լինելու և Աստծուն փառավորելու համար։ Աստված մշտապես էտում է Իր ժողովրդին՝ կտրելով չափազանց առատ, լայնատարած ճյուղերը, որպեսզի նրանք ոչ թե միայն տերև տան, այլ պտուղ բերեն Իր փառքի համար։ Աստված վշտերի, հիասթափությունների և նեղությունների միջոցով էտում է մեզ, որպեսզի բնավորության կայուն, բայց արատավոր գծերը թուլանան, իսկ ավելի լավ կողմերը հնարա-վորություն ունենան զարգանալու։ Կուռքերը պետք է մոռացվեն, խիղճը պետք է դառնա ավելի զգայուն, սրտի խոհերը պիտի հոգևոր լինեն, և ողջ բնավորությունը պետք է փնի ներդաշնակ։ԱԴ 296.3

    Մնալով Քրիստոսում՝ կունենանք Նրա քաղցրությունը, Նրա բուր-մունքը, Նրա լույսը։ Նա շալում է մեր սրտերում։ԱԴ 296.4

    Մեր սրտերը ողողող Նրա լույսը ճառագում է մեր դեմքերից։ Նսւյելով Քրիստոսի գեղեցկությանն ու փառքին՝ կերպարանափոխվում ենք նույն պատկերով։ԱԴ 296.5