Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents

ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ

 - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո ողորմությունը պահպանում և վեհացնում է մեզ, 6 Նոյեմբեր

    Բայg դnւ, Sե ր, մի Հեռացրու ինձանիg քո գթnւթյունը, քո ողորմnւ— թյունն ու Հավատարմությունր Թող միշտ պաՀպանեն ինձ։ Աաղմnս 40 11:ԱԴ 325.1

    Քրիստոսի կրոնը կյանքը կհասցնի բարձր մակարդակի։ Աստծո Հոգու ներքին աշխատանքը խոնարհեցնում է մարդկային հպարտությունը՝ մեզ որոշ չափով հասկացնելով Աստծո գորովալից ողորմությունն ու գթասրտությունը։ Երբ հայտնաբերեք սեփական ան-կարողությունն ու աղերսագին խնդրանքով դիմեք ձեր ուժի աղբյուրին՝ ա—սելով. «Ով Տեր, քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պահ-պանեն ինձ», լույս կստանաք։ԱԴ 325.2

    Եթե լույսի մեջ չեք, ապա չեք կարող համոզված լինել, որ Տերը կպահի ձեզ Իր ողորմությամբ ու միշտ կպահպանի Իր հավատարմությամբ։ Ուստի խուսափեք վատ ընկերներից և ընտրեք բարին։ Սրտի մեջ ցանված ճշմարտության սերմը պետք է ստանա Արդարության Արեգակի պայծառ լույսը, որպեսզի աճի։ ճշմարտության սերմերը, որոնք չեն ծլում և աճում, շուտով կորցնում են իրենց ծլարձակելու ուժը և կորչում են։ Իսկ վատ սո-վորությունների մոլախոտը ծիլ կարձակի և փարթամ կաճի։ Սիրո, ուրա-խության, համբերության, քաղաքավարության, հեզության և խոնարհու-թյան թանկագին տունկերը պետք է ջանասիրաբար մշակվեն, որպեսզի աճեն և զարգանան։ԱԴ 325.3

    Երիտասարդ բարեկամներ, մի բավարարվեք մակերեսային բարե-պաշտությամբ, այլ աճեք շնորհով և Հիսուս Քրիստոսի գիտությամբ։ Ա— ռաջ ընթանու՞մ եք արդյոք։ Ծա՞ռ է դաոնում արդյոք շնորհի շիվը, թե՞ թոշ-նում և չորանամ է։ Հաճախ և խոնարհաբար մոտեցեք շնորհի աթոռին հայտնելով Հիսուսին ձեր յուրաքանչյուր կարիքը, և մի կարծեք, թե որև1 բան չափազանց փոքր է, որպեսզի Նա նկատի։ Տերը սիրում է, երբ փնտրում եք Իրեն և պատմում ձեր նեղությունների մասին, ինչպես երեխան կզրուցեր իր ծնողի հետ։ Աղոթելիս հավատացեք, որ Հիսուսը լսում է ձեզ և կանի այն, ինչ խնդրում եք Նրանից։ Ցույց տվեք, որ կատարելապես ապավինում եք Հիսուսին և միշտ ջանացեք անել այն, ինչը գիտեք որ հաճելի կլինի Նրան, և Քրիստոսով խաղաղություն կունենաք։ԱԴ 325.4